Կենսաթոշակային ակտիվների 95 տոկոսը բաժին է ընկնում միջին ռիսկայնության կենսաթոշակային ֆոնդին
EconomicsՀայ-ֆրանսիական «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության կողմից կառավարվող կենսաթոշակային ակտիվների 95 տոկոսը բաժին է ընկնում միջին ռիսկային համարվող պահպանողական ֆոնդին:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ընկերության ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը, նման ցուցանիշը պայմանավորված է հանգամանքով, որ կենսաթոշակային համակարգում ներգրավված մասնակիցների հիմնական մասը ֆոնդի կամավոր ընտրությու ն չի կատարել ու միջոցներն ուղղվել են միջին ռիսկայնության ֆոնդ:
Հրայր Ասլանյաը նշեց, որ իրենց ընկերության կողմից կառավարվող երեք ֆոնդերում ակտիվների մեծությունը 2016-ի փետրվարի վերջի դրությամբ կազմել է 18 միլիարդ ՀՀ դրամ: «Ներդրումներ կատարվել են ավանդներում, պետական և կորպորատիվ պարտատոմսերում, կատարվել են նաև արտասահմանյան ներդրումներ: Ներդրումների արժութային կառուցվածն ունի հետևյալ տեսքը` շուրջ 68 տոկոսը ՀՀ դրամով արտահայտված գործիքներում է, 25 տոկոսը ԱՄՆ դոլարով արտահայտված ներդրումներն են և 7 տոկոսը` եվրոյով»,-ասաց Հրայր Ասլանյանը:
Նա տեղեկացրեց, որ ստեղծման պահից սկսած` եկամտաբերությունը հավասարակշռված ֆոնդում (ամենառիսկային) կազմել է 14 տոկոս, պահպանողականում (միջին ռիսկայնության)` 13 տոկոս, կայուն եկամտային ֆոնդի (ցածր ռիսկայնության) դեպքում 9 տոկոս է: