10 լուսանկար, որոնք ապացուցում են, որ աշխարհը դեռևս ապագա ունի
LifestyleԿա ապագա, երբ կան նրանք, ովքեր պատրաստ են օգնել
«Մաքդոնալդսի» աշխատակցուհին օգնում է հաշմանդամին պաղապաղակ ուտել:
Կա ապագա, քանի դեռ կան բարեսիրտ մարդիկ
Մարդիկ սպասում են իրենց հերթին, որպեսզի տուն տանեն անտուն կատուների և շների:
Կա դեռևս ապագա, քանի դեռ մարդիկ հիշում են բարին
Հրշեջին, ով այժմ արձակուրդում է, հրավիրել էին մի աղջկա ավարտականին, ում նա փրկել էր 17 տարի առաջ, հանելով նրան այրվող տանից։
Կա դեռևս ապագա, քանի դեռ կան նման պաշտոնյաներ
Սա Կախա Կալաձեն է՝ Վրաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը: Նա անձամբ է օգնում Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքները վերացնող մարդկանց:Միլիոնատեր և «Միլանի» նախկին ֆուտբոլիստը գիշեր և ցերեկ օգնում է փրկարար խմբերին:
Կա դեռևս ապագա, քանի դեռ կան կենդանիներին սիրողներ
Ճապոնացի ֆերմեր Նաոտո Մացումուրան մնացել է ապրելու Ֆուկուսիմայի վտանգավոր գոտուց ոչ հեռու, որպեսզի հոգ տանի անտուն կենդանիներին:
Կա դեռևս ապագա, քանի դեռ կան նման վարսահարդարներ
26-ամյա երիտասարդը, ով հայտնի է The Street Barber մականունով, վարսահարդար է: Վեց օր նա մարդկանց սպասարկում է սալոնում, բայց յոթերորդ օրը նա դուրս է գալիս Մելբուրնի փողոցներ և անվճար սպասարկում է անտուն մարդկանց:
Կա դեռևս ապագա, քանի դեռ կան նման ավիաընկերություններ
Երբ թռիչքը հետաձգել են, ինքնաթիռի անձնակազմը պիցցա է պատվիրել բոլոր ուղևորների համար:
Կա դեռևս ապագա, քանի դեռ կան նման փոքրիկներ
Քրիստիան Մաքֆիլամին 2 տարի հանդուրժել է դպրոցում հնչած ծաղրանքները, որպեսզի իր 25 սանտիմետրանոց մազերը նվիրաբերի կեղծամների պատրաստման համար, որոնք պետք են քաղցկեղից բուժվող երեխաներին:
Կա դեռևս ապագա, քանի դեռ կան մարդիկ, որոնց համար գումարը առաջնային չէ
65-ամյա Յան Սյաոյունը անցել է ավելի քանի 2400 կմ և ծախսել ավելի քանի 7000 յուան (~110$), որպեսզի փրկի 100 շների կյանքը, որոնք պետք է սպանվեին անտուն լինելու պատճառով:
Դեռևս կա ապագա, քանի դեռ կան նման ոստիկաններ
Ոստիկանական խումբը իրականացրել է անբուժելի հիվանդ երեխայի երազանքը, նրան տալով ոստիկանական կոչում: Ջոուին մահացավ, իսկ նրան թաղեցին այնպես, ինչպես վայել էր իսկական ոստիկանին:









