Բանտարկյանլներին հսկելու էլեկտրոնային սարքերի տեղադրման համար ԵԽ-ն կհատկացնի 19 մլն դրամ
SocietyՀայաստանը Եվրոպայի խորհրդից կստանա 19 մլն 35 հազար դրամ՝ բանտարկյալներին հսկելու էլեկտրոնային սարքերի գնման նպատակով: Կառավարությունը հաստատեց դրամաշնորհային համաձայնագրի նախագիծը: Արմենպրեսի հաղորդմամբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհա ննիսյանը նշեց. «Պիլոտային ծրագրի շրջանակում փորձարկվելու է հսկման էլեկտրոնային սարքերի օգնությամբ բանտարկյալներին հետևելու արդյունավետությունը»:
Այդ նպատակով քրեակատարողական հիմնարկների պիլոտային ստորաբաժանումներում պետք է տեղադրվեն Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումներ, որոնց վարձակալումը, տեղադրումը և փորձարկումը կկատարի մրցույթը շահած կազմակերպությունը: