Խանդի հողի վրա սիրելիին փակել է դագաղում
Իժեւսկի բնակչի նկատմամբ, ով ընկերուհուն ստիպել է պառկել դագաղում, քրեական գործ է հարուցվել, հաղորդում է շրջանային դատախազության մամուլի ծառայությունը:
«Իժեւսկ քաղաքի սգո գործակալության տարածքում տղամարդը խանդի հողի վրա իր ընկերուհուն զրկել է տեղաշարժվելու ազատությունից` շենքում փակելով ընկերության աշխատակցուհուն, սպառնալով սպանել նրան եւ դանակով, պտուտակահանով ու գայլիկոնով մարմնական վնասվածք հասցնելով: Այնուհետեւ տուժողին ստիպել է պառկել դագաղի մեջ եւ փակել է կափարիչը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Տուժածի բղավոցները լսել են գործակալության աշխատակիցները եւ ոստիկանություն կանչել: ՆԳՆ-ի աշխատակիցները 3 ժամ շարունակ բանակցություններ են վարել մեղադրյալի հետ, որից հետո նա հանձնվել է եւ բացել դուռը:
Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Սպանության կամ առողջության ծանր վնաս հասցնելու սպառնալիք» եւ «Ապօրինի ազատազրկում» հոդվածներով: Կասկածյալը կալանավորված է, նրան սպառնում է 3-5 տարվա բանտարկություն: