Մաշտոցի պողոտան փակելու ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 14 անձ
SocietyՄաշտոցի պողոտայում «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած ակցիայից ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը չարամտորեն չենթարկվելու համար Ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 14 անձ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քաղացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 182 հոդվածի պահանջը չկատարելու հիմքով: Կազմվում է արձանագրություն:
«Նոր Հայաստան» քաղաքացիականնախաձեռնության անցկացրած բողոքի ակցիան ի պաշտպանության Գևորգ Սաֆարյանի է:Ակցիայի մասնակիցները միմյանց շղթայակապ փակել են Մաշտոցի պողոտան: Նրանք շղթան գամերով ամրացրել են ասֆալտին: Երբ ոստիկանները փորձել են բացել պողոտան, ակցիայի մասնակիցների միջև սկսվել է հրմշտոց, որի ժամանակ ճակատի հատվածում վնասվածք է ստացել ակտիվիստներից Ռուզաննա Եղնուկյանը. նրան շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց: