Photoshop-ի անտաղանդ սիրահարը «պայթեցրել» է համացանցն իր լուսանկարներով
LifestyleTert.am-ը գրում է.
Լուսանկարների մշակման համար նախատեսված Photoshop ծրագիրը մեծ պահանջարկ ունի և գրագետ օգտագործման դեպքում տալիս է հիանալի արդյունք: Սակայն քիչ չեն մարդիկ, ովքեր այս ծրագրի հնարավորությունները չարաշահում են` ստեղծելով ճաշակից զուրկ զավեշտալի կադրեր:
Ստորև The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Քենիայի երիտասարդ բնակչուհի Սիվ Գաթին, ով համակարգչի առաջ նստած «ճամփորդել» է աշխարհով մեկ ու «հանդիպել» մի շարք հայտնի անձանց։
Սակայն նա այնքան անզգույշ է օգտվել Photoshop-ից, որ ստացված լուսանկարները դարձել են ծիծաղի առարկա ու «պայթեցրել» համացանցը.






