ԱՄՆ-ում ներկայացվել են ՀՀ բաց երկնքի քաղաքականությունը և զբոսաշրջային գրավչությունը
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սեպտեմբերի 20-23-ին մասնակցել է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի ունեցած «World Routes 2014» 20-րդ համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՄՀ հանրային կապերի գրասենյակից, համաժողովի ընթացքում ՀԱՄՀ կողմից ներկայացվել են ՀՀ Կառավարության որդեգրած Բաց երկնքի քաղաքականության, ինչպես նաև զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները: Հանդիպում ներ են տեղի ունեցել մոտ երկու տասնյակ ընկերությունների հետ:
«World Routes 2014» համաժողովն ավիացիայի ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է աշխարհում, որը միևնույն ժամանակ հանդիսանում է ոլորտի մարտահրավերների և հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ: Միջոցառմանը մասնակցել են շուրջ 3000 պատվիրակներ, 300 ավիաուղիների, 800 օդանավակայանների, 200 զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ:
Խոշորագույն այս համաժողովին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի նպաստելու Հայաստան ներդրումների և նոր ավիափոխադրողների ներգրավվմանը: