Հիմնադրամն ըստ ավանդույթի կկազմակերպի Ծիծեռբակաբերդում խոնարհված ծաղիկների հավաքումն ու վերամշակումը
SocietyՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն այս տարի ևս կկազմակերպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկների հավաքումը և վերամշակումը։
Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագոր ծելու առաքելությունը: Ծաղկահավաքին ավանդաբար մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ:
Հիմնադրամն այս տարվա ծաղկահավաքի մասնակցության հայտերն ընդունում է մինչև ապրիլի 17-ը: Կցված հայտն անհրաժեշտ է լրացնել և ուղարկել [email protected] հասցեին: Հավելյալ տեղեկություններ տրամադրվում են 010 58 58 84 հեռախոսահամարով: