Արսեն Գրիգորյանի անակնկալն իր երկրպագուներին (ֆոտոռեպորտաժ)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Երկարատեւ դադարից հետո սիրված երգիչ Արսեն Գրիգորյանն իր երկրպագուներին շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ։ «Ոնց ասեմ» կոչվող ստեղծագործության երաժշտության հեղինակը հենց Արսենն է, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Արսենը։
«Ստեղծագործությունն այնպիսին է, որ կլսեն տարբեր երաժշտական ճաշակ ունեցող մարդիկ։ Այն տարբերվող է, քանի որ մինչ օրս նման բան չի նկարվել։ Երգը նվիրում եմ բոլոր կանանց: Կարծում եմ շատերն իրենց կտեսնեն այս աշխատանքի մեջ։ Նորամուծություններ միշտ անում եմ, բայց այս երգը այն շարքից է, որ մարդիկ սիրում են ինձ այսպես տեսնել»,- ասել է Արսենը։
Նկարահանման հրապարակում ջերմ մթնոլորտ էր տիրում։ NEWS.am STYLE-ը ֆիքսել է մի քանի կադրեր։ Ինչպես ռեժիսոր Կարեն Ամյանը նշեց․ «Տեսահոլովակի սցենարը մի փոքր դժվար է իրականացնել, քանի որ ամբողջ տեսահոլովակը զգացմունքների հիման վրա է ստեղծվում։ Կա հուզմունք, սեր, հիասթափություն»։
Ավելացնենք, որ տեսահոլովակի սցենարիստներն են՝ Արտուշ Գեւորգյանն ու Վահան Մովսեսյանը։
Մելինե Տոնոյան














