Վրաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
SocietyԵրևանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն մարտի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արմենպրեսի հաղորդմամբ` Վրաստանի ԱԳ նախարարին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը: Դեպի հուշահամալիր բարձրաստիճան հյուրին ուղեկցուÕ ´ էր նաև ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը: Նա ներկայացնում էր Հայոց ցեղասպանության և հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Նախարար Միխեիլ Ջանելիձեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` մեկ րոպե լռությամբ արտահայտելով հարգանքը:
Հյուրն այցելեց նաև հուշահամալիրի «Հիշողության պատի» մոտ, որտեղ ամփոփված է Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին օգնած հայտնի գործիչների գերեզմաններից բերված հող: