Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստան-Բելառուս խաղին ընդառաջ. նոր մարզիչ, նոր մոտեցումներ ու սպասումներ

Sport

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ: Մարտի 25-ին Հայաստանի ազգային ընտրանին Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ուժերը կչափի Բելառուսի ազգային հավաքականի հետ:

Թեև հանդիպումն ընկերական է, սակայն հետաքրքրությունը խաղի նկատմամբ մեծ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս նոր  մարզչի գլխավորությամբ ու նոր մոտեցումներով: Երկրպագուները հույս ունեն, որ նոր մարզչի գլխավորությամբ և արդեն ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականը կվերագտնի իր նախկին խաղը, որը թիմը ցուցադրում էր Վարդան Մինասյանի գլխավորությամբ:

Հայաստանի հավաքականը ձախողեց Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլը՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով վերջին հորիզոնականը: Ընտրական փուլի մեկնարկին Հայաստանի ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը: Նրա գլխավորությամբ Եվրո-2016-ի ընտրական փուլում հավաքականն անցկացրեց  4 խաղ և ևս մեկ ընկերական հանդիպում առաջնության կազմակերպիչ Ֆրանսիայի ազգային թիմի հետ: Անցկացրած 5 խաղերից 4-ում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Դանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Ալբանիայի հավաքականներից և ընդամենը մեկ անգամ սե փական հարկի տակ ոչ ոքի խաղաց Սերբիայի հավաքականի դեմ խաղում: Մարտի 29-ին մրցակցի հարկի տակ Ալբանիային 1-2 հաշվով պարտվելուց հետո Բեռնար Շալանդը հրաժարականի դիմում ներկայացրեց, որն ընդունվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:

 Ընտրական մնացած խաղերում Հայաստանի ազգային թիմը գլխավորեց Սարգիս Հովսեփյանը, ով ևս չարդարացրեց երկրպագուների հույսերը: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրեց 5 հանդիպում, որոնցից 4-ում պարտություն կրեց, իսկ սեփական հարկի տակ Դանիայի հետ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի արդյունքով: Արդյունքում Հայաստանի հավաքականը վաստակեց ընդամենը երկու միավոր ու եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Եվրո 2016-ի ընտրական փուլի ավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Վարուժան Սուքիասյանը, ով էլ առաջին անգամ թիմին խաղադաշտ դուրս կբերի մարտի 25 -ին Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղում:

Բելառուսի հետ ընկերական հանդիպումը հայ երկրպագուների համար հետաքրքիր է նաև այն առումով, որ թիմը խաղին մոտենում է կադրային որոշակի փոփոխություններով: Արդեն հայտնի է, որ թիմի առաջատարներ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և դարպասապահ Գևորգ Կասպարովն այլևս հավաքական չեն հրավիրվելու: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ, քանի դեռ ինքը ՀՖՖ նախագահն է, նրանք հավաքական չեն հրավիրվի: Հավաքական չի հրավիրվել նաև պորտուգալական «Մարիտիմու»-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով մինչ այդ հավաքականում անփոխարինելի էր: Փոխարենը Վարուժան Սուքիասյանը հավաքական է հրավիրել Հայաստանի առաջնությունում և արտերկրում հանդես եկող  նոր ֆուտբոլիստների, որոնց փորձարկելու հնարավորություն կունենա առաջիկա խաղի ընթացքում:

Արտերկրում հանդես եկող նորեկներն են ուկրաինական «Ստալ»-ի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, ուկրաինական «Կարպատի» ակումբի հարձակվող Գեղամ Կադիմյանը և լատվիական «Տրակայ»-ի հարձակվող Դավիթ Արշակյանը: Բելառուսի հետ ընկերական հանդիպումը մարզիչների, ինչպես նաև երկրպագուների համար լավ հնարավորություն է գնահատել թիմ հրավիրված նորեկների հնարավորությունները, որոնք պետք է փորձեն լրացնել հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների տեղը:

Բելառուսի ընտրանու դեմ ընկերական խաղում Հայաստանի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը կանցկացնի հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով անցած տարի ավարտել է ֆուտբոլային կարիերան և մարզչական աշխատանքի է անցել Մոսկվայի «Դինամո»-ում: Ռոման Բերեզովսկին նորամուտը հավաքականում նշել է 1996 թվականի օոգոստոսին՝ Պորտուգալիայի հետ ընտրական խաղում (0:0): Ազգային թիմում Ռոման Բերեզովսկին անցկացրել է  93 հանդիպում և այս ցուցանիշով զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին, ով նույնպես ավարտել է ֆուտբոլային կարիերան և զբաղվում է մարզչական աշխատանքով:

Հայաստանի և Բելառուսի հավաքականները մինչ այս պահը հանդիպել են 5 անգամ: Այդ հանդիպումներից 2-ը եղել են ԱԱ-2002-ի ընտրական փուլի շրջանակում: Մինսկում հաղթել է Բելառուսը (2:1), իսկ Երևանում գրանցվել է ոչ-ոքի (0:0): Հաջորդ 3 հանդիպումները կրել են ընկերական բնույթ: 2008թ.  Հայաստանը Մալթայում Բելառուսին հաղթել է 2:1 հաշվով, 2010թ. Բելառուսը Անթալիայում Հայաստանին հաղթել է 3:1 հաշվով: 5-րդ հանդիպումը տեղի է ունեցել 2012թ.  Երևանում: Այդ խաղում հյուրերը հաղթանակ էն տոնել 1-2 հաշվով: Այսինքն, նախորդ 5 հանդիպումներում Հայաստանի հավաքականը մեկ անգամ ոչ ոքի է խաղացել բելառուսների հետ, մեկ անգամ հաղթել ու կրել է երեք պարտություն: Մարտի 25-ին կայանալիք խաղը Հայաստանի հավաքականի համար լավ հնարավորություն է Բելառուսի հետ խաղերի վիճակագրությունը փոքր-ինչ բարելավելու համար:

Առաջիկա խաղի համար Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունները երկու թիմերի հնարավորությունները հավասար են գնահատում: Թե Հայաստանի, թե Բելառուսի հավաքականների հաղթանակի համար սահմանվել է 2.77 գործակից: Ոչ ոքի արդյունքի համար սահմանվել է 3.02 գործակիցը:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank