ՍԱՊԾ-ն արգելել է Թուրքիայից մեխակի մեծ խմբաքանակի ներկրումը
SocietyՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ա/Ձ Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող՝ թուրքական ծագում ունեցող 183.8 հազար հատ մեխակ ծաղկի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:
Ինչպես տեղեկացրին ծառայությունից, ծաղիկների կարանտին բուսասանիտարական վիճակը պարզելու նպատակով՝ ծառայության աշխատակիցները սահմանային վերահսկողության շրջանակներում իրականացրել են նմուշառում և ուղարկել այն միջատաբանական լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ մեխակի ամբողջ խմբաքանակը վարակված է բույսերի կարանտին վնասատու համարվող արևմտյան ծաղկային թրիպսով: Ծառայությունն արգելել է բեռի ներմուծումը. այն ենթակա է ոչնչացման կամ հետ վերադարձման: