Տիգրան Սարգսյանը Բելառուսի վարչապետի հետ քննարկել Է եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը
EconomicsԵվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին Մինսկում հանդիպում Է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:
Ինչպես տեղեկացնում է ԵԱՏՀ-ի մամուլի տեղեկագիրը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը եւ զարգացման գերակայությունները:
Բելառուսի կառավարության ղեկավարը շնորհավորել Է Տիգրան Սարգսյանին ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հաջողություններ մաղթել աշխատանքում: Նա նշել Է, որ դա պատասխանատու պաշտոն Է ոչ դյուրին ժամանակաշրջանում: «Այժմ Դուք Եվրասիական տնտեսական միության գլխավոր գործադիր մարմնի ղեկին եք»,-ընդգծել Է Կոբյակովը: Բելառուսի վարչապետը հավաստիացրել Է, որ Բելառուսը պատրաստ Է իր ներուժով աջակցել ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին:
Իր հերթին Տիգրան Սարգսյանը շնորհակալություն Է հայտնել Անդրեյ Կոբյակովին շնորհավորանքի համար եւ նշել, որ նրա խոսքերը մեծապես պարտավորեցնող են, եւ ինքը «աշխատելու Է արդարացնել վստահությունը»:
Տիգրան Սարգսյանը պատմել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի գործունեության հիմնական ուղղությունների մասին, նշելով որ դրանցից մեկը Եվրասիական տնտեսական միության երկրների արդյունաբերական համագործակցությանն օժանդակելն Է: Ինչպես նշել Է Սարգսյանը, ԵԱՏՄ-ի միջազգային գործունեությունը, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտիների վերաբերյալ համաձայնագրերի կնքման ուղղությամբ, կնպաստի Միության երկրներից արտադրանքի արտահանմանը, ներդրումների ներգրավմանը եւ, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի երկրների, այդ թվում՝ Բելառուսի, տնտեսությունների աճին՝ առեւտրատնտեսական հարաբերութ յունների դիվերսիֆիկացման համար արդյունավետ պայմանների ստեղծման ճանապարհով: