ԵԱՏՀ նախարար Կարինե Մինասյանն ու ՌԴ նախարարը քննարկել են թվային տարածության ձևավորմանն առնչվող հարցեր
EconomicsՄոսկվայում մարտի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանն ու Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում թվային տարածքի ձևավորման հարցերը:
Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, կողմերը դիտարկել են ԵԱՏՄ թվային օրակարգի տարբեր ուղղությունները: Բացի այդ` քննարկվել են ԵԱՏՄ ինտեգրացված տեղեկատվական համակարգի մեկնարկին, տնտեսության որոշ ճյուղերի զարգացմանը նպաստող տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում ստանդարտացմանը վերաբերող հարցեր:
Կողմերն անհրաժեշտ են համարել ռուսական գործարար համայնքի և գիտահետազոտական կենտրոնների մասնակցությունը ԵԱՏՄ թվային տարածության ձևավորման հետագա գործընթացներին: