Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում քննարկել են քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրները

Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ Ոստիկանության հետ համատեղ 2014 թ. սեպտեմբերի 24-ին, Երեւանում կազմակերպեց ‹‹Քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում եւ պաշտպանություն. ապաքաղաքացիության կարգավիճակի որոշման ընթացակարգերի ներկայացում›› խորագրով կլոր սեղանը: Նշենք, որ Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954 թ. Կոնվենցիայի 60 ամյակը, որին Հայաստանը միացավ 1994 թ.-ին:

Միջոցառումը նպատակ ուներ հիշեցնելու այն միլիոնավոր անձանց գոյության մասին, ովքեր չունեն քաղաքացիություն, թաքնված են ու մոռացված աշխարհի կողմից: Ոգեշնչող է, սակայն, այն փաստը, որ այս հիշարժան առիթը նաեւ համընկնում է Հայաստանի կառավարության կողմից ապաքաղաքացիության բացահայտման եւ քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության գործընթացում դրական քայլերի եւ առաջընթացի հետ:

ՄԱԿ ՓԳՀ-ն իր ապաքաղաքացիության մանդատի ներքո սերտ համագործակցում է կառավարությունների, ՄԱԿ-ի այլ գործակալությունների եւ քաղաքացիական հասարակությունների հետ եւ ապաքաղաքացիության խնդրի դեմ պայքարելու նպատակով հետեւյալ գործունեությունն է իրականացնում. (I) Ապաքաղաքացիության, դրա  շրջանակների, պատճառների եւ հետեւանքների  վերաբերյալ տեղեկատվության ձեռք բերում եւ  քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում, (ii) Պատճառները պարզաբանելու միջոցով ապաքաղաքացիության կանխում, (iii) Ապաքաղաքացիության կրճատում օրենսդրական փոփոխություններին եւ բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունքում քաղաքացիություն չունեցող անձանց կողմից քաղաքացիության ձեռք բերում  (iv) Քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանություն միջամտելու եւ աջակցելու օգտվելու քաղաքցիության իրենց իրավունքից:

Իր բացման խոսքում ՄԱԿ ՓԳՀ Ներկայացուցիչ Պն. Քրիստոֆ Բիրվիրիթն ասաց. «Քաղաքացիությունը թվում է, թե համընդհանուր, ծննդյան իրավունքին հավասար մի իրավունք է:  Սակայն ավելի քան 10 միլիոն մարդ գոյատեւում է առանց դրա: Քաղաքացիություն չունեցող մարդիկ իրավական ինքնություն չունեն: Նրանք չեն հանդիսանում եւ ոչ մի երկրի քաղաքացի: Աշխարհի ամենախոցելի եւ անտեսանելի մարդիկ են նրանք: Չունենալով քաղաքացիություն՝ այդ անձինք հաճախ զրկված են լինում մի շարք իրավունքների լայն շրջանակից օգտվելու հնարավորությունից, օր. գրանցել երեխայի ծնունդը, հաճախել դպրոց, օրինական աշխատանք ունենալ, ազատ ճանապարհորդել, ունեցվածք, կարեւոր փաստաթղթեր կամ անձնագիր ձեռք բերել: Ապաքաղաքացիությունը մարդկանց զրկում է լիարժեք հասարակական կյանքից ինքնության զգացողությունից, ձայնի իրավունքից»,- ավելացրեց Քրիստոֆ Բիրիվիթը:

Կլոր սեղան-քննարկումը համընկավ Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման եւ պաշտպանության տրամադրման վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից մշակվող օրենսդրական նախագծի հետ, եւ ՄԱԿ ՓԳՀ-ն սերտ համագործակցում է ՀՀ Ոստիկանության աշխատակիցների հետ՝ աջակցելով նրանց այդ գործընթացում: Օրենքի նախագծի հաստատումից հետո իշխանությունները կմշակեն մանրամասն ցուցումներ ապաքաղաքացիության որոշման ընթացակարգերը կարգավորելու նպատակով:

«Այնպիսի իրավիճակներում, երբ միշտ չէ, որ հնարավոր է լինում ապաքաղաքացիության խնդրին անհապաղ լուծում գտնել ՀՀ իշխանությունները կունենան այնպիսի գործընթաց, որը հնարավորություն կտա պատշաճ կերպով բացահայտելու քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրելով իրավունքներ համաձայն Հայաստանի կողմից ստանձնած միջազգային իրավունքների»,- ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը:

Մասնակիցները անդրադարձան նաեւ   ապաքաղաքացիության վերաբերյալ այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների, օրենսդրական, ինչպես նաեւ հիմնական հայեցակարգերը քաղաքացիություն չունեցող անձանց գործընթացում: Միջոցառման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա ՄԱԿ ՓԳՀ-ն եւ ՀՀ Ոստիկանությունը կպատրաստեն զեկույց, որը կտրամադրվի կլոր սեղանի մասնակիցներին: Դրան կհաջորդեն քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտմանն ու պաշտպանությանն ուղղված առավել արդյունավետ քայլերն ու գործողությունները:

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities