Փաստաբանը միջնորդեց ծանուցագիր ուղարկել Պերմյակովի գործով դատակոչված և չներկայացած անձանց
SocietyԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին փաստաթղթերի հրապարակման փուլում վկաների ցուցմունքները` 6-7 հատոր, չեն հրապարակվել:
Փոխարենը տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին դատակոչված և չներկայացած վկաների ն ծանուցագիր ուղարկելու վերաբերյալ: Դատակոչված և չներկայացած վկաները յոթն են` ՌԴ 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայողներ, որոնց թվում` Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը: Ըստ փաստաբանի` հաջորդ միջնորդությունը կապված կլինի նրա հետ` արդյոք այդ ծանուցումներից հետո վկաները կներկայանան, թե ոչ: Ամենայն հավանականությամբ, չներկայանալու դեպքում այդ նույն միջնորդությունը կապված կլինի վկաների նախնական ցուցմունքների հրապարակման հետ:
Մարտի 25-ի դատական նիստին հրապարակվել են ռուսական կողմի հարցաքննության որոշ մանրամասներ: Նշվել է, որ կան Պերմնյակովի կողմից ներկայացված դիմումներ, սակայն դատարանը որոշել է այդ դիմումներն առայժմ չհրապարակել և թողնել մինչև Պերմյակովի ցուցմունքների ավարտը: Փոխարենը հրապարակվեցին հոգեբանական ախտորոշման որոշ տվյալներ, ըստ որոնց, Պերմյակովի մոտ դեպրեսիվ վիճակ և սուիցիդալ երևույթներ չեն հայտնաբերվել: Իր բնորոշմամբ ինքը քիչ շփվող է: Ըստ մասնագիտական եզրակացության` եղել է ֆունկցիոնալ անկայուն վիճակում, անընդհատ անպատեհ ժպտացել է, հարցերին պատասխանել է կարճ` այո կամ ոչ: Ունեցել է կրթական միջին ունակություններ, սակայն մտածողական վերլուծության ֆունկցիոնալ զարգացում: Արարքի հանդեպ թեթև վերաբերմունք է դրսևորել: