Ադրբեջանի կողմից գնդակոծության հետևանքով վիրավորված Բերքաբերի բնակչի վիճակը կայուն է
SocietyԱդրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով հրազենային վիրավորում ստացած Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի 64-ամյա բնակչի վիճակը կայուն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը:«Բերքաբեր համայնքի բնակիչը մեզ մոտ տեղափոխվել է հրազենային վնասվածքով: Նա միանգամից տեղափո խվել է վերակենդանացման բաժանմունք: Վիճակը կայուն է, գիտակցություն կա և ինքնուրույն շնչում է»,- նշեց Հունանյանը: Նա հավելեց, որ այլ մանրամասներ կհաղորդի մի փոքր ուշ: