Եղանակը Հայաստանում
SocietyՀայաստանի տարածքում մարտի 27-ին առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին` հարավ-արեւմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 27-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 27-29-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 27-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: 27-29-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +7+9, իսկ վաղը ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +6+11,
Կոտայքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +6+11,
Գեղարքունիքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +6+11,
Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +11+15,
Տավուշում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +13+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +6+11,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +12+15,
Արարատում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +13+16,
Արմավիրում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +13+16,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +6+11,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +13+16,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+23,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +13+18,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +14+18։