Instagram-ի արքա, սկանդալային ամերիկահայ Դեն Բիլզերյան գրազ է եկել ինքնաթիռի և $1 200 000 մլն վրա
LifestyleTert.am-ը գրում է.
Instagram-ում իր շքեղ կենսակերպով աչքի ընկնող սկանդալային ամերիկահայ Դեն Բիլզերյանը, ով հայտնի է «պոկերի արքա» մականունով, պետք է հեծանվով 48 ժամում Լոս Անջելեսից հասնի Լաս Վեգաս (400 կմ):
Ինչպես գրում է Корреспондент-ը` մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել պոկերի միության պատմության խոշորագույն գրազի իրագործմանը:
Instagram-ի արքայի հետ գրազ է եկել ամերիկացի միլիոնատեր և վիճաբանությունների սիրահար Բիլ Փերքինսը: Վերջինս պնդում է, որ Դենը չի կարողանա հեծանվով անցնել ավելի քան 400 կմ տարածությամբ ուղին 48 ժամում: Նրանք գրազ են եկել 1 200 000 դոլարի և ինքնաթիռի վրա:
Բանն այն է, որ գրազում կա նաև երրորդ անձ ` սուր զգացողությունների սիրահար և Պամելա Անդերսոնի նախկին ամուսին Նիկ Սալոմոնը, ով նախապես հրաժարվել է իրագործել գրազը:
Արդյունքում, եթե Բիլզերյանը հաղթի գրազը գումարի մի մասը ստանալու է Նիկից, մյուս մասը` Բիլից, իսկ եթե պարտվի Նիկին է տալու իր ինքնաթիռը, իսկ գումարի կեսը` Բիլին:
