Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում
EconomicsՄարտի 26-ի համեմատ այսօր ԱՄՆ դոլարի առքի գինը նվազել է 0.04 դրամով, իսկ վաճառքինը՝ մնացել անփոփոխ:
Ըստ rate.am-ի՝ մարտի 27-ին 1 ԱՄՆ դոլարի առքի միջին գինը կազմում է 479.75 դրամ, վաճառքինը՝ 484.07 դրամ:
Մեկ եվրոյի առքի գինն աճել է 0.03 դրամով, փոխարենը վաճառքինը կրկին մնացել անփոփոխ: Արդյունքում 1 եվրոյի միջին առքի գինը կազմում է 533 դրամ, իսկ վաճառքինը՝ 543.55 դրամ:
Ռուսական ռուբլու թե՛ առքի, թե՛ վաճառքի գինը մնացել է անփոփոխ: Ռուսական 1 ռուբլու առքի միջին գինը կազմում է 6.94 դրամ, իսկ վաճառքինը՝ 7.25 դրամ: