Սիրենք միմյանց. երկու փոքրիկների լուսանկարը՝ համացանցի հիթ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Միսիսիպիի մանկապարտեզներից մեկում արված այս լուսանկարը համացանցի նոր հիթն է դարձել: Ավելին, շատ օգտատերեր այն սկսել են հույսի խորհրդանիշ համարել: Լուսանկարում 6 տարեկան Լյուսի Հարիս Ջեքսոնը եւ Սամիյա Մուրը ձեռք ձեռքի բռնած քնել են հատակին:
Այս հուզիչ կադրը ֆիքսել է ուսուցչուհիներից մեկը, որը նկարը Facebook-ում հրապարակելիս մեկնաբանել է աստվածաշնչյան խոսքերով.
«Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է: Եվ ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն»:
Ուսուցչուհու խոսքով՝ երեխաները մտերմացել են իրենց առաջին իսկ հանդիպումից:
Ռասիզմն ու ատելությունը միայն մեծահասակներին է բնորոշ:
