Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես են աշխարհի տարբեր երկրներում կանայք զարդարում իրենց մարմինները (ֆոտոշարք)

Blog

Կանայք միշտ ձգում են գեղեցիկ երևալ, բայց գեղեցիկի մասին պատկերացումներն ամեն երկրում տարբերվում են: Այս հոդվածում մենք կներկայացնենք, թե աշխարհի տարբեր անկյուններում գեղեցիկի ինչ պատկերացումներ գոյություն ունեն, և թե ինչպես են կանայք սիրում զարդարել իրենց:

Երկար պարանոց

Как украшают себя женщины в разных странах

Պադաունգ ցեղի կանանց պարանոցները չեն երկարում, պարզապես օղակների ծանրության պատճառով դեֆորմացվում են ուսերը: Մեկ այլ հայտնի կարծիքի համաձայն՝ օղակները կարելի է հանել և ետ հագնել՝ չվախենալով, որ կինը կարող է մահանալ:

Պադաունգ ցեղի կանայք իրենց սեփական փորձի վրա գիտեն, որ «գեղեցկությունը զոհեր է պահանջում»: 5 տարեկան հասակից աղջիկ երեխաների պարանոցներին պարուրաձև օղակներ են հագցնում, որն ունի 1 սմ հաստություն: Տարեց կանանց պարանոցին կարող է փաթաթված լինեն 30 սմ բարձրությամբ օղակներ:

Գոյություն ունի մի տարբերակ, ըստ որի, այս արտասովոր ավանդույթն առաջացել է պաշտպանական նկատառումներով: Պադաունգները պատմականորեն բնակվել են ժամանակակից Մյանմայի և Թայլանդի տարածքներում, և երբ նրանց ցեղի տղամարդիկ որսի են գնացել, կանայք վագրերից պաշտպանվելու համար դիմում էին այս մեթոդին: Թեև այս տարածքներում արդեն վաղուց վագրեր չեն բնակվում, սակայն ոտքերը և պարանոցը օղակներով պատելու ավանդույթը պահպանվել է: Բացի այդ, կանայք ասում են՝ նրանց տղամարդկանց գրավում են երկար պարանոցները: Ամուսնանալու ավելի մեծ շանսեր ունեն այն աղջիկները, ովքեր իրենց պարանոցներին օղակներ են կրում:

 

Երկար շրթունք

Как украшают себя женщины в разных странах

Մուրսի ցեղից բացի, շրթունքներում սկավառակներ կրում են նաև աֆրիկական այլ ցեղեր՝ հիմնականում սումրան, կիհեպոն և կիրդին:

Եթովպական մուրսի ցեղի աղջիկները դիմում եմ զարդարանքի ռադիկալ մեթոդների: Նրանք սկավառակի միջոցով ձգում են ստորին շուրթը: Երբ աղջիկը 15-18 տարեկան է դառնում, նրա մայրը կամ ցեղից որևէ այլ կին մկրատներով կամ նետով կտրում են աղջկա շրթունքը և անցքի մեջ փայտիկ դնում: Հետագայում այն փոխարինում են կավե կամ փայտե ափսեով՝ սկզբում փոքր չափսի, իսկ հետո ավելի մեծով: Այս զարդարանքների տրամագիծը երբեմն կարող է հասնել 12-15 սմ-ի: Որպեսզի սկավառակը չսեղմի ներքևի ատամներին, վերջիններս հանվում են, սակայն ոչ բոլորը՝ միայն 2-4 ատամ: Ի դեպ, սկավառակները կարելի է հանել ուտելու և քնելու ժամանակ:

Համարվում է, որ որքան մեծ է սկավառաը, այնքան ավելի բարձր է կնոջ սոցիալական դիրքը: Ափսեն կարող է նաև տեղեկություն տալ աղջկա տարիքի մասին: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ սկավառակի չափսը ուղղակիորեն կապված է աղջկա հեղինակության հետ:

 

Ձգված ականջաբլթակ

Как украшают себя женщины в разных странах

 

Մասայի ցեղի կանայք՝ ձգված ականջաբլթակներով:

Նման կերպ իրենց ականջները «զարդարում են» նաև աֆրիկական այլ ցեղեր: Քենիայի հարավում և Տանզանիայի հյուսիսում ապրող մասայի ցեղի կանայք ձգում, երկարացնում են իրենց ականջաբլթակները: Աղջիկներին վաղ տարիքում ծակում են ականջները: Ժամանակի ընթացքում ականջի մեջի ծանրությունը մեծացնում են տարբեր զարդերի միջոցով և հասցնում են այն երկարության, որ ականջաբլթակը հասնի մինչև ուսերը: Որքան երկար են ականջները, այնքան ավելի հարգած և գեղեցիկ է համարվում կինը:

Որպեսզի զբոսանքների ժամանակ ականջը չվնասվի, բլթակը գցում են ականջի վերին ծայրին: Հետաքրքիր է, որ մասայի ցեղի կանայք տղամարդկանց գրավելու համար նաև այլ հնարքների են դիմում, օրինակ, հանում են իրենց դիմացի ատամները և սափրում են գլուխը:

 

Կեղտոտված մարմին

Как украшают себя женщины в разных странах

Հիմբա՝ այն ցեղերից մեկն է, որոնք իրենց մարմինը պատում են հատուկ քսուքով: Անգոլական մվիլա ցեղում կանայք իրենց մազերը պատում են յուղից, ծառի կեղևից և գոմաղբից պատրաստված քսուքով:

Հիմբա ցեղի կանայք իրենց օրը սկսում են յուրահատուկ կոսմետիկ գործողությունով: Նրանք իրենց ոտքից մինչև գլուխ պատում են օխրայի, ճարպերի և մոխրի քսուքով: Նրա մեջ ավելացնում են օմուզումբա թփի խեժը: Այս քսուքը կանանց տղամարդկանց աչքերում ոչ միայն գրավիչ է դարձնում, այլև նրանց մաշկը պաշտպանում է կիզիչ արևից: Հենց այդ պատճառով այն օգտագործում են նաև տղամարդիկ և երեխաները: Չափահաս կյանք մուտք գործելու արարողությունից հետո աղջիկների դիմացի չորս ատամները հանում են:

 

Դեմքի դաջվածքներКак украшают себя женщины в разных странах

Մաորի ցեղի կանայք իրենց դեմքին դաջվածք են անում:

Մաորի ցեղի կանայք Նոր Զելանդիայի բնակիչներ են: Նրանք դեռևս հնուց իրենց զարդարում էին դաջվածքներով: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր իրենց ողջ մարմինը պատում էին բարդ պատկերներով, կանայք դաջվածքներ էին անում միայն դեմքին և կզակին: Այդպիսի յուրօրինակ զարդարանքը անչափ գրավիչ էր հակառակ սեռի ներկայացուցիչների համար:

Դաջվածքները մաորիի համար կրում են ինչպես պաշտպանական, այնպես էլ անհատականությունն արտահայտելու միջոց: Նրանց միջոցով նաև հնարավոր է պատկերացում կազմել մարդու բնավորության և կենսակերպի մասին: Նախկինում այս արվեստը հասանելի էր ոչ բոլորին: Դաջվածքները նշում են մարդու դասի և բարձրատոհմիկ ծագման մասին, այդ պատճառով դաջվածքներ ունեցող կանայք ամուսնանալու ավելի մեծ շանսեր ունեին:

Բացի այդ, մաորիները կարծում են, որ այդ պատկերների միջոցով կինը կարող է պահպանել երիտասարդությունը և գեղեցկությունը: Ներկայումս «տա-մոկո» արվեստը, որը մոռացվել էր 19-րդ դարում, ապրում է իր երկրորդ վերածնունդը:

 

Խցաններ քթի մեջ

Как украшают себя женщины в разных странах

Ապատանի ցեղի կանայք:

Ապատանի ցեղի կանայք, ովքեր ապրում են Հնդկաստանի հյուսիս-արևելքում, ծակում են քթանցքները և մեջը խցաններ են դնում, որոնք կոչվում են «Yaping Hullo»:

Համարվում է, որ այս ավանդույթն առաջացել է նրանից, որ այս ցեղի կանայք ամենագեղեցիկ էին տարածաշրջանում և տառապում էին ուրիշ ցեղերի տղամարդկանց կողմից չափազանց ուշադրությունից: Եվ որպեսզի այլ ցեղերը չտանեն իրենց գեղեցկուհիներին, որոշվել էր նրանց քթանցքներն այդպես զարդարել: Բացի այդ, աղջիկներին դաջվածք էին անում կզակից մինչև քթի ծայրը: Ժամանակի ընթացքում քթերի խցանները դարձան կանանց արտաքին տեսքի հասարակ էլեմենտ և ցեղի առանձնահատկությունը:

 

Սպիներ

Как украшают себя женщины в разных странах

Սուրմա ցեղի կանայք իրենց զարդարում է ոչ միայն սպիներով, այլև սկավառակների միջոցով երկարեցնում են իրենց ականջների բլթակները և շուրթերը:

Աֆրիկյան սուրմա ցեղի կանայք իրենց մարմինները զարդարում են սպիներով: Համարվում է, որ որքան շատ են նրանք, այնքան կինը ավելի դիմացկուն և գրավիչ է: Մարմինների վրա սպիներ անում են նաև տղամարդիկ, որոնց համար այն առաջին հերթին առնականության խորհրդանիշ է: Ողջ արարողակարգը բավականին տհաճ է: Մաշկը կտրում են շեղբով, այնուհետև մի փոքր բարձրացնում են ակացիայի փշով և վերքի վրա քսում մոխրից և բույսերից ստացված հյութից քսուքը, ինչը բորբոքման է հանգեցնում: Այդպես սպին ստանում է ուռուցիկ կառուցվածք:

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia