Երեւանում բերման է ենթարկվել «Հոլանդայի Էդոն»
SocietyԵրեւանում այսօր՝ մարտի 27-ին, բերման է ենթարկվել «Հոլանդայի Էդո» մականվամբ հայտնի 42-ամյա Էդուարդ Ազատի Թորոսյանին: Նա մեղադրվում է 2013 թվականի նոյեմբերին «Պարմա» առեւտրի կենտրոնում հարկային ծառայության օպերլիազորին ծեծի ենթարկելու ու փախուստի դիմելու մեջ: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծը տեսաձայնագրվել է խանութում տեղադրված տեսախցիկներով: Դատարանի որոշմամբ «Հոլանդայի Էդոի» նկատմամբ կալանք է կիրառվել: Նրան տեղափոխելու են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: