Աջափնյակ վարչական շրջանում նշվել է Սուրբ Զատիկը
SocietyԱջափնյակ վարչական շրջանում տոնական բարձր տրամադրությամբ է նշվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Վարչական շրջանի մի շարք բակերում կազմակերպվել են տոնական միջոցառումներ, որոնց ներկա է գտնվել վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը:
«Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթի, ինչպես նաև Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների դասարանի սաների կատարումներն էլ ապահովել են տոնական մթնոլորտը: