Microsoft-ը թանկարժեք սմարթֆոն կարտադրի, որը կկարողանա ամբողջությամբ փոխարինել համակարգչին
SocietyMicrosoft ընկերությունը սմարթֆոն է մշակում, որը գնային առումով կգերազանցի Apple-ի մոդելների մեծ մասին:
Նորույթը կկոչվի Surface եւ կարժենա շուրջ 1.000 դոլար: Ըստ Informing-ի, նախնական տեղեկություններով, նոր սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա 2016 թվականի աշնանը, Բեռլինում նախանշված IFA 2016 ցուցահանդեսում:
Հայտնի է, որ Microsoft-ի նոր գաջեթը կաշխատի X3 ընտանիքի Intel Atom պրոցեսորով եւ Windows 10 օպերացիոն համակարգով: Այն նաեւ կկարողանա ամբողջությամբ փոխարինել լիարժեք համակարգչին:
Տեխնիկական այլ բնութագրերի մասին տեղեկություններն առայժմ հակասական են: Իսկ ահա գինը մատնանշում է, որ Microsoft-ը պայքարի մեջ չի մտնի Apple-ի հետ, այլ կձգտի ամրապնդել դիրքերը՝ որպես բարձր եկամուտ ունեցողների համար սարքեր արտադրող: