Լիբանանում Հայաստանի դեսպանն այցելել է առաքելական, կաթողիկե և ավետարանական առաջնորդներին
SocietyԼիբանանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանն իր առաջին այցելություններն է կատարել այդ երկրում գործող երեք հայկական եկեղեցիների (առաքելական, կաթողիկե և ավետարական) առաջնորդներին:
Ինչպես տեղեկանում ենք Լիբանանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից, դեսպան Մկրտչյանը շնորհավորել է հոգևոր առաջնորդներին Ս. Զատկի տոնի առիթով: