Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան
SocietyԳեղարքունիքի մարզում մարտի 29-ի գիշերվա ընթացքում թեպետ ձյուն է տեղացել, սակայն ճանապարհային երթեւեկության համար դժվարանցանելի կամ անանցանելի վիճակ չի ստեղծվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը կազմել է 5-10 սանտիմետր: Առավել շատ ձյուն տեղացել է Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում, որտեղ իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Մնացած տեղերում, այդ թվում եւ Վարդենյաց լեռնանցքում, ճանապարհները ձնածածկույթից կամ մերկասառույցից հիմնականում ազատ են եւ եր թեւեկելի:
Խոսրով Խլղաթյան