«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի նախագահը պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի մրցանակով
Society«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Դոկտոր Ֆրիդա Ջորդանը պարգևատրվել է «ԱՄՆ Կոնգրեսի 28 ընտրաշրջանի Տարվա Կին»մրցանակով: Կոնգրեսական Ադամ Շիֆֆը ներկայացուցիչների տանը իր ելույթի ժամանակ հայտնել է այս պարգևատրման մասին, որը մտցվել է Կոնգրեսի Արձանագրության մեջ: Այս մասին տեղեկանում ենք «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեսստր» հիմնադրամից:
Կանանց միամսյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում պրն. Ադամ Շիֆը Դոկտոր Ջորդանին և մի խումբ պատվարժան կանանց անձամբ հանձնել է այդ բարձր պարգևը: Իր ելույթում պարոն Շիֆը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի 28 ընտրաշրջանը յուրաքանչյուր տարի հատուկ ուշադրության է արժանացնում այն կանանց, որոնք տարվա ընթացքում իրենց գործունեությամբ նշանակալի ներդրում են ունենում ընտրաշրջանի կյանքում: Նա առանձակի ընդգծել է դոկտոր Ֆրիդա Ջորդանի գործունեությունը:
Դոկտոր Ֆրիդա Ջորդանը կենսաքիմիայի դոկտորի կոչում ստացել է բրիտանական հեղինակավոր Kings College London University- ում: Երկար տարիներ ղեկավարել է Լոնդոնի Anthony Nolan Research Center at the Royal Free Hospital-ի լաբորատոր հետազոտությունների կենտրոնը: Հետագայում նա նշանակվել է համատնօրեն Լոս Անջելեսի Cedars - Sinai բժշկական կենտրոնի HLA և IMMUNOGENETICS լաբորատորիայում: Այժմ նա է Լոս Անջելեսում ղեկավարում է Foundation Laboratory ԴՆԹ - ի մոլեկուլյար տիպավորման բաժինը: Դր. Ջորդանը ունի Ամերիկյան Հյուսվածքային Համատեղելիության և Իմունոգենետիկայի խորհրդի հավատարմագիր, հանդիսանում է Եվրոպ ական Իմունոգենետիկայի Ֆեդերացիայի (EFI) լաբորատորիաները հավաստագրող տեսուչ Հայաստանի կողմից :
1999 թվականին Դոկտոր Ջորդանը դարձել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» ԲՀ համահիմնադիր նախագահ:
Իր շնորհակալական խոսքում Դոկտոր Ջորդանը Ներկայացուցիչների պալատին երախտագիտություն հայտնեց նման պատվի արժանացնելու համար: Նա նշեց, որ կոնգրեսական Ադամ Շիֆը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի երկար տարիների աջակիցն ու ջատագովն է:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ:
Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում:Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 28.000 դոնոր, ռեեստր դիմած 4485 հիվանդի հետ նախնական համընկնող 4369 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 26-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: