«Վերնիսաժի» էսքիզների շուրջ հանրային լայն քննարկում կկազմակերպվի
SocietyԵրևանի քաղաքապետարանում անցկացված այսօրվա խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանձնարարել է խստացնել հսկողությունը հատկապես բակային տարածքներում և գետնանցումներում ապօրինի առևտրի դեպքերը կանխելու ուղղությամբ: «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրի հետ կապված քաղաքապետին զեկուցվել է, որ վարձակալի հետ արդեն քննարկվել է տվյալ հատվածի վերակառուցման ծրագիրը և կազմվել է 4 էսքիզային նախագիծ, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն հանրային լայն քննարկման:
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում շարունակվում են այգիների մաքրման աշխատանքները, իսկ ապրիլի 9-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի կազմակերպման նպատակով գույքագրված բոլոր տարածքներում սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Ուշադրության կենտրոնում են նաև Ծիծեռնակաբերդի հարակից լանջի և Բուսաբանական այգու կանաչապատման ու խնամքի աշխատանքները: Բարեկարգման աշխատանքները շարունակվում են նաև Հաղթանակ և Օղակաձև զբոսայգիներում ևս:
Ա.Գ.