Yerevan, 10.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Յոթ խոշոր բեռնափոխադրողները ներկրել են 4,5 հազար տոննա ապրանք` նախորդ հունվար- մարտի 3,2 հազարի դիմաց

Economics

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է օրերս զանգվածային լրատվության առանձին միջոցներ անդրադարձն արտերկրից մեծաքանակ ապրանք ներմուծող կազմակերպությունների (իրենց բնորոշմամբ` «կարգոների») աշխատանքում իբրև թե ծագած խնդիրների մասին լուրերին։  

Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը մեկ նպատակ ունեն` ապահովել բոլոր տնտեսվարողների համար սահմանահատման և մաքսային ընթացակարգերի հավասար պայմաններ` միաժամանակ բացառելով օրենքը շրջանցող բնույթի պայմանավորվածություններն ու հավանական գործարքները:

Պարզաբանման մեջ նաև նշված է. «Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող այն կազմակերպությունները, որոնց համար ընդունելի չեն վերը նշված պահանջները, պետք է վերանայեն գործունեության իրենց մոտեցումները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոքր և միջին առևտրաշրջանառության մեջ ընդգրկված անձանց բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները շարունակում են իրենց գործունեությունը: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող 7 խոշոր կազմակերպ ությունների կողմից հանրապետություն է ներկրվել շուրջ 4,5 հազար տոննա ապրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,2 հազար տոննայի դիմաց: Ո´չ սահմանային անցակետերում, ո´չ մաքսային պահեստներում կուտակումներ չկան, և դրանց վերաբերյալ լուրերը նույնպես չեն համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է «հսկիչ գների» կիրառմանը, տեղեկացնում ենք, որ մաքսային արժեքը կարգավորվում է Եվրասիական տնտեսական միության 2008թ. «Մաքսային արժեքի որոշման մասին» համաձայնագրով, որի համաձայն, այն դեպքերում, երբ հնարավոր չէ հիմք ընդունել հայտարարատուի կողմից հայտարարագրված գործարքի գնի մեթոդը (հաշիվ-ապրանքագրային արժեքը), մաքսային մարմիններն օգտվում են իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվությունից, մասնավորապես, մաքսային ձևակերպումների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունից, որի հիման վրա էլ հաշվարկվում է մաքսային արժեքը: Վերոգրյալը նախ և առաջ վերաբերում է տարբեր բեռնափոխադրող կազմակերպությունների կողմից ՀՀ տեղափոխվող բեռների մաքսային ձևակերպումներին, որոնց ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվում են բեռնափոխադրող կազմակերպությունների, այլ ոչ թե գործարքի կողմ հանդիսացող` վաճառող կազմակերպության հաշիվ-ապրանքագիրը: Եվ, բնականաբար, մաքսային մարմիներն այդ դեպքերում հիմք չեն ընդունում բեռնափոխադրող կազմակերպությունների կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրերը, այլ մաքսային արժեքը հաշվարկելիս առաջնորդվում են մաքսային արժեքի որոշման համաձաձնագրով նախատեսված այլ մեթոդներով: Ի դեպ նշենք, որ ընթացիկ տարում ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերը ոչ միայն չեն ավելացել, այլ շատ ապրանքատեսակների գծով պարբերաբար նվազում է արձանագրվել:

Ինչ վերաբերում է «որոշ դեպքերում մաքսազերծումը կատարվում է կիլոգրամով» պնդումներին` ապա մաքսային մարմինների կողմից վճարների հաշվարկման և գանձման համար հիմք են հանդիսանում ՀՀ օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված դրույքաչափերը, որոնք կիրառվում են ապրանքի մաքսային արժեքի կամ չափման միավորի նկատմամբ: ՀՀ-ում միշտ էլ կիրառվել են ԱՊՀ ԱՏԳ ԱԱ անվանացանկով սահմանված չափման միավորները, համաձայն որոնց հագուստեղենը և կոշկեղենը, չնչին բացառություններով, միշտ էլ մաքսազերծվել են հատով կամ զույգով: Ամփոփելով նշենք, որ առնվազն անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացրել են առանձին լրատվամիջոցներ, քանզի մաքսային մարմինների կողմից քայլեր են արվում մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և ո´չ մաքսային արժեքի, ո´չ սակագների, ո´չ դրույքաչափերի, և ո´չ էլ չափման միավորների փոփոխություններ չեն կատարվել»: 

AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via Idram