Լեդի Գագան աստղային հյուրերի միջավայրում նշել է իր 30 ամյակը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ամերիկյան էքսցենտրիկ երգչուհի Լեդի Գագան երեկ նշել է իր ծննդյան 30-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Լոս Անջելեսի No Name ակումբում կազմակերպվել է ճոխ խնջույք:
Ինչպես նշում է Tatler-ը, աստղային շիկահերին շնորհավորելու են եկել բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում էին` Թեյլոր Սվիֆթը, Քայլի Մինոուգը, Ֆառել Ուիլյամսը, Լանա դել Ռեյը և այլք: Ինքը` հոբելյարը, հայտնվել է փեսացուին թևընկեց` կրելով Saint Laurent փայլուն ոսկեգույն մինի զգեստ:
Հետաքրքրական է, որ ծննդյան խնջույքից հետո աստղերից ոչ մեկը սոցկայքերում որևէ «սելֆի» կամ այլ լուսանկար չի հրապարկել:
Թեյլոր Քինի, Լեդի Գագա

Քրիսի Թեյգեն

Թեյլոր Սվիֆթ

Քայլի Մինոուգ, Ջոշուա Զասե

Ֆառել Ուիլյամս

Քեյթ Հադսոն

Լանա դել Ռեյ

Թեյլոր Քինի Լեդի Գագա