Հայաստանը լիարժեք ծրագրային բյուջետավորման կանցնի 2018 թվականից
EconomicsՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել ՀՀ-ում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման 2015-2017 թվականների գործողությունների ծրագիրը նոր խմբագրությամբ վերասահմանելու նախագիծ:
Այն ընդգրկված է գործադիրի մարտի 31-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման` ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման 2015-2017թթ գործողությունների սահմանված ծրագրի ճշգրտմամբ, մանրամասն գործողությունների ծրագրի ընդունմամբ, վերջինով նախատեսվող միջոցառումների ամբողջ ծավալով և սահմանված ժամկետներում իրականացմամբ կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ` հանրապետությունում սկսած 2018 թվականից լիարժեք ծրագրային բյուջետավորմանն անցնելու համար:
Կազմված մանրամասն գործողությունների ծրագրի նախագիծը հավանության է արժանացել համակարգող մշտապես գործող խմբի կողմից, որն առաջարկել է նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարություն: