Yerevan, 29.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արտեմ Ասատրյանը չի բացառում երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալու տարբերակը

Economics

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի բացառում, որ առաջիկայում երիտասարդ ընտանիքները հնարավորություն կունենան առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան ձեռք բերել:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արտեմ Ասատրյանը խորհուրդ տվեց «Ժողովրդագրության իրավիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագիրը» դիտարկել ամբողջության մեջ և չվերցնել ո ւ քննարկել ծրագրի ընդամենը մեկ դրույթ: «Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք չէ որևէ մեկ դրույթ վերցնել և քննարկման առարկա դարձնել: Եթե դուք ուշադիր նայել «Ժողովրդագրության զարգացման ազգային ծրագրի ծրագիրը», կոնկրետ դրա մեջ ներառված  բնակարանային ապահովության ծրագիրը, ունի 5 ենթաբաղադրիչներ և այդ ծրագրի հիմքում դված բոլոր այդ ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները, որով առաջարկվել են 5 ենթաբաղադրիչներ:  Դրանք տարբեր շահառուների, տարբեր կատեգորիաների անձանց են վերաբերում»,- նշեց Ասատրյանը:

Դիտարկմանը, թե հասարակության մեծ մասին անհանգստացնում է կանխավճարի հարցը, Արտեմ Ասատրյանն ասաց. «Դուք խոսում եք ընդամենը մեկ էլեմենտի մասին: Մենք խոսում ենք սոցիալական բնակարանային ծրագրի մասին: Սոցիալական բնակարանային ապահովման ծրագիրն ունի իր կառուցակարգերը: Եվ այս դեպքում պետության դերն է էական դառնում: Այսինքն, պետությունն է ապահովում ձեր նշած այդ կանխավճարի խնդիրը: Այս դեպքում մենք գործ ունենք մի ծրագրի հետ, երբ պետությունը, ձևավորելով սոցիալական բնակարանային ֆոնդ, դրա իրավունքը փոխանցում է քաղաքացիներին, շահառուներին համապատասխան վճարումներ անելու համար, որը կարող է էապես տարբերվել այլ կառուցակարգերից, վճարման այլ մեխանիզմներից»:

Արտեմ Ասատրյանը համաձայն է, որ Հայաստանում կան շահառուներ, անձինք, ում համար խնդրահարույց է ցանկացած վճարում: «Այս դեպքում, բնականաբար, մենք նաև առաջարկում ենք դրա լուծման հետ կապված մեխանիզմներ: Ես նաև կարծում եմ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, երբ մենք կունենանք լրամշակված նախագիծը, որը կներկայացնենք կառավարությանը, այդ ժամանակ բոլոր բաղադրիչների մասին կխոսենք»,- հավելեց նախարարը:

Հարցին՝ չի՞ բացառում, որ «Ժողովրդագրության իրավիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագրի» շրջանակներում շահառտուները հնարավորություն կստանան բնակարան ձեռք բերել առանց կանխավճարի, նախարարը պատասխանեց. «Մենք որևէ բաղադրիչ չենք բացառում: Այն ամենը, ինչ կա նախագծի նախնական տարբերակում, մենք չենք բացառում»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը բացառել է առանց կանխավճարի բնակարան տրամադրելու տարբերակը՝ նախարարը հստակեցրեց, որ խոսքը տարբեր ծրագրերի մասին է: «Ես կցանկանայի, որպեսզի մենք հստակեցնենք, թե ինչ հարց ենք քննարկում:  Խոսքը գնում է «Ժողովրդագրության իրավիճակի բարելավման» 2016-2018թթ ազգային ծրագրի նախագծի մասին:  Ընդհանրապես պետք չէ որևէ հակադրություն գտնել կառավարության կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերի միջև: Մենք մի դեպքում գործ ունենք գործող ծրագրի հե տ, որը 2010թ.-ից գործում է:

Մյուս կողմից մենք խոսում ենք «Ժողովրդագրության իրավիճակի բարելավման ազգային ռազմավարության ծրագրի նախագծի մասին, որը քննարկվում է սահմանված ընթացակարգով: Մենք վերջին լսումներից հետո Ազգային ժողովի հանձնաժողովների կողմից արդեն ստացել ենք որոշակի առաջարկներ: Դրանք ներկայումս քննարկոջմների փուլում են գտնվում և առաջիկայում նաև դրա հիման վրա առաջարկված նախագիծը ներկայացվելու է կառավարությանը»,- եզրափակեց Արտեմ Ասատրյանը:

 

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M