Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: