Էներգետիկայում ԷլեկտրաԷներգիայի բաժինը 2050 թվականին կգերազանցի 50 տոկոսի նշագիծը. կանխատեսում
EconomicsՄինչեւ 2050 թվականը ԷլեկտրաԷներգիայի բաժինը Էներգետիկայի համաշխարհային շուկայում GEI (Global energy interconnection) նախագծի ստեղծման շնորհիվ կգերազանցի 50 տոկոսի նշագիծը: Ինչպես «Էներգիայի գլոբալ միավորում 2016» խորհրդաժողովի շրջանակներում հայտարարել Է China State Grid Corporation-ի (Չինաստանի պետական Էլեկտրացանցային ընկերություն) ղեկավաÖ € Լյու Չժենյան, դրա հետ մեկտեղ մինչեւ 2025 թվականը Էներգիայի մաքուր աղբյուրներն արդյունավետության մակարդակով առաջ կանցնեն ավանդականներից, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ապագայում Էլեկտրականությունը Էներգիայի հիմնական տեսակը կդառնա ցամաքում, ծովում, ինչպես նաեւ ավիացիայում եւ պաշտպանական արդյունաբերության մեջ»,- ասել Է նա եւ հավելել, որ մինչեւ 2050 թվականը «ԷլեկտրաԷներգիայի բաժինը Էներգասպառման ընդհանուր ծավալում կգերազանցի 50 տոկոսի նշագիծը, ընսմին Էներգիայի մաքուր աղբյուրների բաժինը կարող Է կազմել 80 տոկոս», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: