Հայաստանում բուհերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար
SocietyՀայաստանի բազմաթիվ պետական կառավարման մարմիններում աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք, սակայն շենքային պայմանների հարցում առկա է մեծ խնդիր: Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 30-ին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Մենք շատ լավ գիտենք, որ շենքային պայմաններն ու միջավայրի մատչելիությունը մեր ամենամեծ խնդիրն է հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից: Մենք շարունակական և հետևողական աշխատանքներ ենք անում»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց նա:
Արտեմ Ասատրյանի խոսքով` այս պահին ուսումնասիրություններ են կատարվում բուհերում և յուրաքանչյուրի համար ծրագիր է կազմվում:
«Փորձելու ենք հարմարեցնել յուրաքանչյուր բուհ և բարձրագույն կրթության մատչելիության իրավունք ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Շատ աշխատատար գործընթաց է»,-հավելեց նա: