Արմեն Աշոտյանն աշխատատեղի խնդիր չունի
SocietyՀայաստանի Հանրապետականկուսակցության փոխնախագահ ԱրմենԱշոտյանը վստահեցնում է, որ կուսակցության քաղաքական դպրոցը իր համար աշխատատեղ ստե ղծելու նպատակով չի բացվում: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե քաղաքական դպրոցն իր համար աշխատատեղ ստեղծելու նպատակո՞վ է բացվում, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ինքն աշխատատեղի խնդիր չունի: «Ինձ համար աշխատատեղ արդեն ստեղծված է: Ինչպես գիտեք՝ ես երգեր եմ գրում, հեռուստաշոու եմ վարում և հետաքրքրիր զրուցակից եմ ձեզ համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանը:
Նա հավելեց, որ քաղաքական դպրոցում դասավանդելու են ինչպես կուսակցության համապատասխան թեմաներին եւ ոլորտներին տիրապետող անդամները, այնպես էլ ակադեմիական շրջանակներից հրավիրված դասախոսներ, ում քաղաքական պատկանելիությունը երկրորդական է այս պահի դրությամբ: «Մենք չենք բացառում, որ նաև, եթե ունենանք արտասահմանյան պատվիրակություններ, ապա իրենց կխնդրենք պարբերաբար դասախոսություններով հանդես գալ այդ դպրոցում»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը՝ հավելելով, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանին ինքն անձամÕ ¢ կհրավիրի, որպեսզի դասախոսություններ կարդա դպրոցում:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև ՀՀԿ խորհրդի անդամ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությանը, թե կուսակցական դպրոցը դիկտատուրա է, և «պոլիտշկոլաների» ժամանակն անցել է. «Դպրոց հիմնելու որոշումը գործադիր մարմնում է կայացվել և բնական է, որ ՀՀԿ խորհրդի գալիք նիստում, որի անդամ է պարոն Աղաբաբյանը, որոշման մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք: Պետք չէ զարմանալ, որ կուսակցության ներսում կա բազմակարծություն, ճիշտ հակառակը՝ կարծում եմ, որ դուք պետք է ուրախանաք նրանով, որ ՀՀԿ-ին հաջողվել է ունենալ քաղաքական պլյուրալիզմ»: