Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանն առավելագույնս հոգ կտանի երկրում ապաստանած սիրիացի փախստականների մասին. Էդվարդ Նալբանդյան

Society

 ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Սիրիացի փախստականների ընդունման ուղիներում գլոբալ պատասխանատվությունը կիսելու հարցերով բարձր մակարդակի հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Պարոն Գլխավոր քարտուղար,
Բարձր հանձնակատար Գրանդի,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Ելույթ ունենալով այս խորհրդանշական վայրում՝ ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել փախստականների հարցերով Ազգերի Լիգայի առաջին բարձր հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, ում անունը հույս և փրկություն էր խորհրդանշում բազմաթիվ փախստականների համար: Նանսենի հանձնառությունը և վճռականությունը՝ զբաղվելու փախստականների առջև ծառացած խնդիրներով, ոգեշնչման իրական աղբյուր է հանդիսանում այսօր, երբ աշխարհը ականատես է լինում վերջին տասն ամյակների ամենասարսափելի հումանիտար ճգնաժամերից մեկին:

Տարիներ շարունակ Սիրիայում շարունակվող քայքայիչ պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր սիրիացիներ ապաստան են փնտրում ողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ խստորեն դատապարտեց «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի և նրանց մշակութային ու կրոնական ժառանգության դեմ բարբարոսությունները։ Վերոհիշյալ փոքրամասնությունները դարեր շարունակ այդ տարածաշրջանի բազմամշակութային, բազմազգ խճանկարի մաս են կազմել։ Նախորդ տարի այստեղ՝ Մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանն այդ գործողությունները բնորոշեց որպես «քաղաքակրթության դեմ հանցագործություններ»:

Այս ամենը դառը հիշողություն է արթնացնում հայերի մոտ, ովքեր գաղթի ճանապարհն են բռնում այսօր՝ հարյուր տարի առաջ իրենց ապաստանած վայրերից: Նանսենը և բազմաթիվ այլ հումանիստներ Հայոց ցեղասպանությունից փրկվածներին օգնեցին հաղթահարել կոտորածների և տեղահանության սարսափները: Այսօր Սիրիայից շուրջ 20.000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա զգալի թիվ է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, որը ոչ վաղ անցյալում արդեն հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել Ադրբեջանից: Հիրավի, մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ մեծ թվով տեղահանվածների, և, անշուշտ, այս քննարկմանը մասնակցում ենք համերաշխության և պատասխանատվության բարձր զգացումով:

Մեր սեփական փորձը ցույց է տալիս, որ նման խոշոր չափերի հասնող հումանիտար ճգնաժամերի հաղթահարումը պահանջում է համախմբում, ինչն առանձին մի երկրի ուժերից վեր է: Դա ճշմարիտ է փախստականներ ընդունած յուրաքանչյուր երկրի պարագայում, սակայն, հավանաբար, առավել մեծ չափով դա վերաբերում է սահմանափակ ռեսուրսներ ունեցողներին: Ցանկանում ենք միջազգային դոնոր հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ փախստականներին ապաստան տված երկրներին աջակցություն ցուցաբերելու հանձնառությունը չպետք է պայմանավորված լինի միայն աշխարհագրական դիր քով, այլ` պատասխանատվության առավել արդարացի բաշխման սկզբունքով` առանց որևէ տարբերակման` փախստականների միջազգային պաշտպանության ոգուն համապատասխան:

Հայաստանը, իհարկե, շարունակելու է անել առավելագույնը` հոգ տանելու մեր երկրում ապաստան գտած սիրիացիների մասին: Մենք կողջունենք Հայաստանին օժանդակության տրամադրումը` Սիրիայից գաղթած փախստականների առաջնահերթ հումանիտար կարիքները հոգալու և մեր երկրում նրանց ինտեգրմանը աջակցելու նպատակով: Դրա համար Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ` ի թիվս այլոց դյուրացնելով մուտքի արտոնագրի տրամադրումը, մշտական բնակության իրավունքի կամ քաղաքացիության ձեռքբերումը, ձեռներեցության զարգացումը, անհրաժեշտ բժշկական աջակցության և անվճար շտապ օգնության ստացումը, համալսարանական կրթաթոշակների տրամադրումը:

Տիկնայք և պարոնայք,

Հավատացած ենք, որ փախստականների և աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առջև կանգնած հումանիտար խնդիրները լուծելուն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական առևտրի և շահարկումների առարկա հանդիսանալ։

Փախստականների ճգնաժամը հասարակությունների առջև բազմաթիվ հարցեր է բարձրացնում` ոչ միայն երկրների անվտանգության, այլև փախստականների բնակեցման, զբաղվածության, կրթության և ինտեգրման երկարաժամկետ խնդիրների առումով: Ինչպես նշվեց այս բարձր մակարդակի հանդիպման բացմանը ցուցադրված ֆիլմում, փախստականներն առավել լավ ապագայի իրավունք ունեն։ Ֆրիտյոֆ Նանսենը համոզված էր, որ «փախստականներն, ովքեր որպես ծանր բեռ են ընկալվում, կարող են կարևոր արժեք դառնալ»։ Նույն համոզմունքը հայտնեց գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այսօր առավոտյան իր բացման խոսքում։ Հիրավի, մեր երկրներից շատերի պատմությունները հաստատում են այս խոսքերի իրավացիությունը»:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025