Yerevan, 04.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ցրտահարությունից առավել վնասվել են Արարատի մարզի ծիրանենիները, վաղահաս բալենիները եւ դեղձենիները

Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը, եւ հաջորդ օրերին, հանրապետությունում դիտված ցածր ջերմաստիճանն Արարատի մարզի որոշ համայնքների գյուղացիական տնտեսություններին հասցրել է 70-90 տոկոս վնաս: Զգալիորեն վնասվել են հատկապես ծիրանենու, վաղահաս բալենու, դեղձենու ծառերը:

Այս մասին մարտի 30-ին կայացած այս տարվա անդրանիկ մարզխորհրդի նիստի ժամանակ նշեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը` ավելացնելով, որ ցրտահարության ամբողջական հետեւանքները պարզ կդառնան մի քանի օրից:

Մարզխորհրդի նիստին, որի հիմնական առանցքը գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազնակերպումն էր, ոռոգման ցանցի նորոգման եւ դրանով պայմանավորված՝ հողագործին ժամանակին ոռոգման ջրով ապահովելը, ներկա էին մարզի 97 համայնքների ղեկավարները, տարածաշրջանների 6 ՋՕԸ-երի տնօրենները, այլք:

Տերտերյանն իր ելույթում նշեց, որ ցրտահարության վնասները մեղմելու համար ՀՀ կառավարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ. պետության կողմից մարզի հողագործներին  հատկացվել է 178, 850 մլն դրամ` «Գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման» ծրագրով, ինչը կօգնի հողագործներին արդյունավետ աշխատանք կատարելու եւ լրացուցիչ խթան կհանդիսանա հատկապես անմրցունակ հողագործների համար: Այս աշխատանքներին գործուն մասնակցություն ունեն նաեւ ԳԱՄԿ աշխատողները: Զեկուցողը միաժամանակ նշեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է նաեւ &laq uo;Օգնություն հողագործին» ծրագիրը, որով շուկայականից ցածր գներով գյուղացիներին հատկացվում են ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ, ինչը բարձր բերք ստանալու լավագույն երաշխիքն է: Մինչեւ այժմ մարզ է ներկրվել 1500 տոննա ազոտական, 17,9 տոննա ֆոսֆորական, 7,6 տոննա կալիումական պարարտանյութ եւ 29 400 լ դիզելային վառելանյութ: Գործընացը շարունակվում է:

Բնականաբար, առանց ոռոգման ջրի դժվար է պատկերացնել գյուղատնտեսության ոլորտը, ուստի զեկուցողը նշեց, որ 6 ջրօգտագործող ընկերություններն ամբողջովին ավարտել են ջրամատակարարաման գարնան նախապատրաստական աշխատանքները: Արդեն մաքրվել են 11,1 կմ եւ նորոգվել  53,1 կմ ջրատարներ, նորոգվել 56 խորքային հորեր, 30 պոնպակայաններ:

Նշվեց նաեւ, որ ցրտահարության հետեւանքները պարզելու համար մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը համապատասխան տորաբաժանումների հետ եղել է 28 համայնքներում` տեղում ծանոթացել է իրավիճակին, հանդիպել գյուղացիների եւ համայնքի ղեկավարների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ: «Ցրտահարության հետեւանքները մեղմելու համար անհրաժեշը կլինեն գյուղացիներին որոշակի դրամական միջոցներով  օգնելը»,- ասաց Տերտերյանը` ավելացնելով, որ հարցը գտնվում է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում:

Միաժամանակ, վարչության պետն անդրադարձավ «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիատարաիայի ծառայության կենտրոն» ՊՈԱԿ-ի այս պահի դրությամբ իրականացվելիք աշխատանքներին. պատվաստումներ են իրականացվում սիբիրախտի, խշխշան պալարի դեմ: Անասնաբույժները վերցնում են արյան նմուշներ բրոցիլյոզ հիվանդության հայտնաբերման նպատակով: Համայնքների ղեկավարներն աջակցում են նրանց, եւ հարկ եղած դեպքում իրազեկում մարզպետարանին:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ամփոփելով այս տարվա մարզխորհրդի նիստը` խստորեն պատվիրեց ՋՕԸ-րի տնօրեններին արհեստական խոչընդոտներ չստեղծել գյուղացիների համար, եւ ջրամատակարարումը սկսել ճիշտ ժամանակին` ապրիլի 1-ին: Սակայն, աշնանացան ցորենի եւ գարու համար որոշ համայնքներում ոռոգման տարեշրջանն ավելի վաղ է սկսվել: Մարզի ղեկավարը նշեց, որ ոռոգման գործընթացը մշտապես իր ուշադրության կենտոնում է, ինքն է անմիջապես հետեւելու մարզում իրականացվող ջրամատակարարման ընթացքին եւ եթե նկատի, որ ՋՕԸ-րի ղեկավարները  քաշքշուկներ են ստեղծում` նրանց նկատմ ամբ կկիրառի իրավական միջոցներ: Նա նշեց նաեւ, որ բոլորի համար պարզ է, որ աշանան առատ բերքի նախապայմանը գարնան գյուղատնտեսական աշխատանքների ճիշտ կազմակեպումն է: 

Զեկուցներով հանդես եկան նաեւ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Արտավազդ Օրդոյանը եւ ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս խոսեց համայնքների կողմից իրականացվող հարկատեսակների հավաքագրումներին:

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun