Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը տեղափոխվել են իրենց շքեղ առանձնատունը
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը տեղափոխվել են իրենց շքեղ առանձնատուն: Զույգը վերջապես հեռացել է Քրիս Ջենների տանից, գրում է TMZ-ը: Քիմն ու Քանյեն երեխաների՝ Նորթի ու Սեյնթի հետ հիմա ապրելու են Բել Էյր թաղամասում գտնվող իրենց շքեղ առանձնատանը:

Առանձնատունը Քիմի ու Քանյեի ճաշակով հարդարելու համար մի քանի տարի է պահանջվել, ու վերջապես այն պատրաստ է:

Առանձնատան համար զույգը 11 մլն դոլար էր վճարել 2015-ի օգոստոսին, լուրեր են պտտվում, որ ամուսինները վերանորոգման համար մոտավորապես 3.5 մլն դոլար են ծախսել:

Ուշագրավ է, որ Քիմը անցած աշնանն այդ տունը վաճառքի էր դրել 20 մլն դոլարով: