Արաբ մեծահարուստները Լոնդոնի փողոցները «գրոհել» են իրենց՝ մեկը մյուսից շքեղ մեքենաներով (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում սկսվել է մերձարևելյան կիզիչ արևից փախչող արաբ մեծահարուստների ու նրանց գերշքեղ մեքենաների «գրոհի» շրջանը։
Ինչպես նշում է The Telegraph-ը, արդեն մի քանի օր է՝ Լոնդոնի կենտրոնական փողոցներում անցորդների ուշադրությունն են գրավում Մերձավոր Արևելքից ժամանած միլիոնատերերի` նախանձը շարժող փոխադրամիջոցները:
Աղբյուրը մանրամասնում է, որ լոնդոնցիներն արաբ միլիոնատերերի ու նրանց զիլ ավտոմեքենաների ներհոսքի շրջանն անվանում են The season («Սեզոնը»)։
Ստորև բրիտանական պարբերականն առաջարկում է ուշագրավ ֆոտոշարքով ծանոթանալ այս «սեզոնի» ամենատպավորիչ մեքենաներին, որոնց թվում, ի դեպ, կան նաև ամբողջությամբ ոսկեպատ ու բյուրեղապատ նմուշներ.















