Yerevan, 30.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը կողմ է կեղծ փաստաթղթերով քվեարկած անձանց նկատմամբ միայն ազատազրկում նախատեսող նախագծին

Politics

Կառավարությունը հաստատեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը, սակայն, վերջնական գնահատականը թողեց խորհրդարանին:  Պատգամավորն առաջարկել էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել և կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթղթեր ներկայացնելու կամ որևէ այլ  եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար տուգանքը որպես այլընտրանքային պատժատեսակ դուրս բերել սանկցիայից և այդ հանցագործության համար թողնել միայն ազատազրկումը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի համոզմամբ, այս հարցը երկու ենթատեքստ ունի՝ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական: Նախարարը նախ իրավական տեսանկյունից ներկայացրեց հիմնավորումները և նշեց, որ 153-րդ հոդվածի սանկցիան ՔՕ ողջ տրամաբանությանը համահունչ նախատեսում է պատժի անհատականացման սկզբունքին համապատասխան պատիժների հնարավոր այլընտրանքային եղանակներ, թույլ տալով, որպեսզի դատարանը կոնկրետ յուրաքանչյուր դեպքում ոչ թե պարտադրված լինի նշանակել կոնկրետ պատժատեսակ՝ ազատազրկումը, այլ պատժի անհատականացման սկզբունքից ելնելով որոշի, որ առավել նպատակահարմար է առանց հասարակությունից մեկուսացնելու պատժի նպատակներին հասնելը:

«Մշակվում է ՔՕ նոր նախագիծը, որտեղ ամրագրված են սկզբունքները: Միջազգային փորձը ցույց  է տալիս, որ նմանատիպ հանցակազմերի համար տուգանքը միշտ կա որպես այլընտրանք: Կարծում ենք, որ առաջարկը ՔՕ օրենսգրքի ընդհանուր տրամաբանության հետ որոշակի խնդիրներ և հակասություններ ունի: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ սա նախընտրական տարի է, կան որոշակի քաղաքական հարցադրումներ այս հարցի հետ կապված, ես խնդրում եմ քննարկում ծավալվել և այս միջոցով որոշել նպատակահարմարությունը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը:

Իր հերթին, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ պատգամավորի առաջարկը վերաբերում է ստեղծված իրավիճակում հաճախ դիտվող այնպիսի երևույթների, երբ խախտումներ են տեղի ունենում և տուգանքի միջոցով փորձ է արվում պատժել: Կամ, ըստ Մինասյանի, պետք է խստացնել տուգանքի չափը, կամ առնվազն նախատեսել այնպիսի դեպքեր, որոնց բացակայության դեպքում  նոր միայն կարող է տուգանք կիրառվել:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ այստեղ պետք է դատարանին վստահել, հնարավորություն տալ՝ պատիժն անհատականացնել: Ըստ նախարարի՝ կան բազմաթիվ դեպքեր, երբ հանցագործությունը շատ ծանր է կամ հակառակը՝ պատահական չէ, որ տուգանքը քրեական հանցագործության համար պատժատեսակ է սահմանվել: «Ինձ թվում է՝ այստեղ առաջարկը շատ արհեստական և կոշտ է, իհարկե հասկանում եմ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով է առաջարկություն արվել: Սրանով մենք իսպառ վերացնում ենք դատարանի դերակատարումը: Ինչու չգիտենք, որ գյուղերում դեպքեր են լինում, երբ ամուսինը կնոջ անձնագրով է գալիս քվեարկության, խախտում է  անում:  Այո, կարծում եմ՝ ենթակա է այդ մարդը ազատազրկման: Ինձ թվում է՝ իրավական առումով նախագիծը սխալ է»,- նկատեց Հարությունյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ ուսումնասիրել է նախագիծը, այն դիտարկել են մասնագետները և զեկուցել, որ Գերմանիայում, Շվեյցարիայում գործում է և տուգանքը, և ազատազրկումը:

«Բայց քանի որ մենք՝ իշխանություններս, մեր առջև խնդիր ենք դրել, որպեսզի էապես բարձրացնենք մեր հանրային վստահությունն ընտրությունների նկատմամբ, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք տանք համաձայնություն, և նախագծի հարցը որոշի ԱԺ-ն: Ես էլ եմ համաձայն, որ իրավական առումով ճիշտ չէ:  Բայց քաղաքական առումով, որպեսզի մենք զերծ մնանք այլ ոչ օբյեկտիվ քննադատություններից. տանք այդ հնարավորությունը և մեր քաղաքացիներին էլ բացատրենք, որ նման խախտումների չգնան»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders