Գագիկ Մինասյանն ակնկալում է, որ առաջիկայում Հայաստանին մատակարարվող գազի գինը կնվազի
EconomicsԱզգային ժողովի ֆինանսավարկային ևբյուջետային հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ ԳագիկՄինասյանն ակնկալիքներ ունի, որ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջիկայում Հայաստանին մատակարարվող գազի գինը կէժանանա: «Իհարկե, կան ակնկալիքներ, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարավող գազի գինը կէժանանա: Այդ մասին հայտարարել է նաև Հայաստանի վարչապետը: Ես կարծում եմ, որ առաջիկա միջպետական, միջկառավարական հանդիպումների ժամանակ այդ մասին կհայտարարվի»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մինասյանը:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ՌԴ-ն Հայաստանին մատակարարվող գազի գինն էժանացնելու փոխարեն հնարավորություն կտա գազը ռուբլիով գնել, Մինասյանը պատասխանեց. «Մոտեցումները տարբեր են, բայց վերջին հաշվով մեր քաղաքացու համար դա կէժանանա: Բնականաբար, ես ձեր հարցը լավ հասկանում եմ, բայց հստակ պատասխանել չեմ կարող: Ես արդյունքի մասին կարող եմ ասել: Իհարկե, եթե հնարավոր լինի ռուբլիով գնել, շատ ավելի լավ, բայց այդ պարագայում պետք է ակնկալենք, որ իրենք էլ պետք է ասեն, որ եկեք ձեր արտահանվող ապրանքը, օրինակ, կոնյակը ռուբլիով գնենք: Մենք դեռ պետք է պարզենք, կշահե՞նք, թե՞ կտուժենք, եթե գնանք երկկողմ ռուբլիով առևտուր իրականացնելու ճանապարհով»,- եզրափակեց Մինասյանը:
Հայաստանը և ՌԴ-ն բանակցում են Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու շուրջ: Մարտի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ այդ հարցում վերջնական որոշում դեռ չկա, բայց բանակցությունները շարունակվում են: Ակնկալվում է, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու մասին կհայտարարվի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում: