Yerevan, 30.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը հաստատեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը. բիզնեսի համար սահմանվել են նոր արտոնություններ

Politics

ՀՀ կառավարությունը հաստատեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը և այն ներկայացրեց Ազգային ժողով: Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ երկարատև քննարկումներից հետո նախագիծը լրամշակվել է նախնական ամրագրված սկզբունքների շուրջ և փաստաթուղթը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները: Ըստ Միրումյանի՝ օրենսգրքի ընդունումից հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք վճարված են մատակարարներին, այլ նաև այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր տնտեսությունում կատարել են ներդրումներ ու դրանց  մեծածավալությամբ պայմանավորված՝ հնարավորություն չեն ունեցել օգտագործելու իրենց մատակարարներին վճարված ԱԱՀ-ն: Այսինքն՝ վեց ամսվա կտրվածով այս սուբյեկտներին կվերադարձվի ԱԱՀ գումարները, որպեսզի կարողանան դրանք օգտագործել:

«Մեկ այլ միջոցառում նախատեսում է տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող արտադրական սարքավորումների, ինչպես նաև հումքի որոշ տեսակների համար ԱԱՀ գումարների տարաժամկետում: Դա նշանակում է, որ օրենսգրքի ընդունումից հետո արտադրական նշանակության սարքավորումներ, ինչպես նաև երրորդ երկրներից հումքի տեսակներ ներմուծելու դեպքում ԱԱՀ-ն մաքսային մարմիններին կվճարվի ոչ թե ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, այլ կվճարվի հարկային մարմիններին՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը: Կարևորվում է նաև մեր երկրում վերամշակման գործընթացի զարգացումը, և այդ առումով այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր վերամշակում կիրականացնեն ՀՀ-ում և ՀՀ-ից արտահանում կկազմակերպեն, նրանց համար ԱԱՀ-ն ոչ թե կգանձվի սահմանին և կվերադարձվի, այլ ոչ կգանձվի, ոչ էլ կվերադարձվի, որպեսզի ժամանակային առումով նրանք հնարավորություն ունենան այդ գումարներն օգտագործել: Ի դեպ, այս միջոցառումը կառանձնացվի օրենսգրքից, և նախատեսվում է այն կիրառել ավելի վաղ, քան օրենսգիրքը կընդունվի»,-  Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Միրումյանը:

Նրա խոսքով, ԱԱՀ հարցում կառավարությունը նախատեսում է հաշվանցումների ազատականացում, որը տարիներ շարունակ սահմանափակվել է՝ տվյալ պահի անհրաժեշտությունից ելնելով: Ըստ Միրումյանի՝ գործարարները հասկանում են, որ նման ազատականացումը նշանակում է բիզնեսի մոտ լրացուցիչ միջոցների առկայություն: Նման մոտեցումներ կլինեն նաև շահութահարկի գծով: ՊԵԿ փոխնախագահի դիտարկմամբ՝ նախատեսվում է նաև ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերի համար հարկային բեռի նվազեցում անել, որպեսզի դա հավասարվի շահութահարկին և բիզնես իրականացնելու համար այդ դր ույքաչափերը լինեն համեմատաբար ավելի չեզոք:

Հաջորդ սկզբունքը վերաբերում է նրան, որ կարևորվում է ինչպես միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում բյուջետային եկամուտների կայունությունը: Ըստ Միրումյանի՝ այստեղ հիմնական ուղղությունը հանդիսանում են ակցիզային հարկերը: Նախատեսվում է 2017-2021 թվականի ընթացքում սահուն, ըստ տարիների, որոշակի չափով վերանայել ծխախոտի, օղու արտադրանքի, ինչպես նաև վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Ծխախոտի և օղու մասով դրույքաչափերը համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ Հայաստանը ստանձնել է նման պարտավորություն: Բայց, Միրումյանի դիտարկմամբ, անգամ 2021 թվականին Հայաստանը չի հավասարվելու այդ երկրների դրույքաչափերին և ունենալու է ընդհանուր դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափ:

«Օրենսգրքի շրջականերում սկզբունքային է եղել նաև հարկման այլընտրանքային եղանակների կիրառությունը: Հայաստանն այսօր աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը հարկման այլընտրանքային համակարգի տարածվածությամբ, ինչն էական աղավաղում է համակարգը և ցուցաբերում է  անարդարացի դրսևորումներ: Վերանայվել են նաև այդ մոտեցումները, որ երկարաժամկետ հատվածում բիզնեսի 90 տոկոսը պարզապես չի կարող գտնվել հարկման այլընտրանքային ռեժիմների ներքո: Փոքր բիզնեսն, ըստ նրա, շարունակելու է օգտվել այն արտոնություններից, որոնցից այսօր օգտվում է:

Արմատական են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Մեծապես կարևորվում է հարկային կարգապահության բարձրացումը, մյուս կողմից՝ համակարգի թափանցիկության ապահովումը և միջազգային պրակտիկայում ընդունված հարկման ինքնագնահատման համակարգի կիրառությունը, ինչը նշանակում է սպասարկման լրիվ նոր որակ, կտրուկ նվազելու է հարկ վճարողի և հարկային ծառայողի շփումը»,- ասաց Միրումյանը:

Նրա խոսքով՝ բոլոր կարգավորումներն այն նպատակադրումն ունեն, որ նոր Հարկային օրենսգիրքը բիզնեսի համար պետք է ապահովի կայունություն ու կանխատեսելիություն: Սա, նրա խոսքով, համարվում է սկզբունքային հարցերից մեկը, բայց իհարկե, սրանով դիրքորոշում չեն հայտնում առ այն, որ Հարկային օրենսգրքի ընդունումից հետո իրենք բացառում են որևէ փոփոխության կատարում օրենսգրքում, բայց հիմնաքարային մոտեցումներն ու համակարգի հիմնական բաղադրիչները երկարաժամկետ հատվածում փոփոխությունների չեն ենթարկվելու:      

«Իրոք, այս օրենսգիրքը շատ երկար քննարկում է անցել, բազմաթիվ հարթակներում է քննարկվել: Լայնածավալ աշխատանք է իրականացվել, մեկ շաբաթվա ընթացքում կամփոփենք, բոլոր տեսակետներն իմի կբերվեն և օրենսգրքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով: Մեծ առումով մենք ավարտել ենք այդ գործընթացը, և իմ կարծիքով մեկ շաբաթ ժամանակը բավարար է, որպեսզի այդ հարցերը քննարկենք և ավարտենք»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:     

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank