Yerevan, 30.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՀ առաքելությանը

Politics

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մարտի 30-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենի ավագ խորհրդատու Ամելա Հուբիքը, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեզը, ԱՄՀ տնտեսագետներ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, փոխնախարարներ Էմիլ Տարասյանը, Սերգեյ Ավետիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարության պատասխանատու աշխատակիցներ: 

Ողջունելով պարոն Սամիեիին և շնորհակալություն հայտնելով Հայաստանում մակրոտնտեսական կայունության և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում ԱՄՀ ունեցած նշանակալի դերի համար` նախարարը ներկայացրել է մի շարք կարևորագույն ուղղություններով առկա ձեռքբերումները, ներկայումս ընթացող աշխատանքներն ու ապագա ծրագրերը:

Մասնավորապես, կարևորվել է հարկային օրենսգրքի ընդունումը, որում նախատեսվող կարգավորումներն ու դրա հիմքում դրված հարկային քաղաքականության մոտեցումները տնտեսական աճի ու զարգացման կայուն հիմքեր երաշխավորելու նպատակ են հետապնդում: Արծվիկ Մինասյանն առանձնահատուկ ընդգծել է տնտեսության արդիականացման, արտադրողականության ու մրցունակության բարձրացման հիմնախնդիրը` նշ ելով այդ տեսակետից տեղեկատվական տեխնոլոգիաների, գործարար ու ներդրումային միջավայրի , ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության և բաց երկնքի քաղաքականության բնագավառներում վարվող հասցեական քաղաքականության կարևորությունը:

Անդրադառնալով արդեն իսկ իրականացված մեծածավալ աշխատանքներին և արդյունքներին` նախարարը խոսել է տնտեսության առաջնահերթ ճյուղերում և ոլորտներում արտադրողականության բարձրացման նպատակով անհրաժեշտ տեխնոլոգիական հենքի ձևավորման, գիտելիքի ու դրա կապիտալացման, մարդկային կարողությունների զարգացման ուղղությամբ քաղաքականության մոտեցումների և նախատեսվող նախաձեռնությունների շուրջ: Անդրադարձ է եղել նաև արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն իր հերթին շնորհավորել է Արծվիկ Մինասյանին պաշտոնում նշանակման կապակցությամբ` հաջողություն մաղթելով տնտեսական բարեփոխումների իրականացման ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում: Պարոն Սամիեիին շնորհակալություն է հայտնել նախարարին տնտեսական քաղաքականության մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքների և ապագա ծրագրերի վերաբերյալ հանգամանալից անդրադարձի համար: 

Հանդիպման ընթացքում Արծվիկ Մինասյանը հատուկ անդրադարձել է երկրում մրցակցային միջավայրի հարցին և մրցակցության կարգավորման հիմնախնդիրներին, դաշտում գործող կարգավորումներին` մատնանշելով այս բնագավառում մի շարք ուղղություններով էական բարեփոխումների անհրաժեշտությունը: Նախարարի խոսքով` երկրի երկարաժամկետ ու կայուն զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցող այս հարցը, որը նաև Սահմանադրության նոր փոփոխություններով ամրագրված պահանջ է, որպես մրցակցության քաղաքակա նության համար լիազորված մարմին, առաջիկայում լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության առանցքային օրակարգային խնդիրը: Ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում Արծվիկ Մինասյանը հատուկ ընդգծել է նաև կարգավորման ազդեցության գնահատման համակարգի ուժեղացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող բարեփոխումները և երկուստեք համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank