Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով հայցադիմում է ուղարկվել ՀՀ Վարչական դատարան
SocietyՂեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2065 և 2069 հոդվածներով՝ հարկադիր կատարողի՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու և դատական ակտը դիտավորյալ չկատարելու համար պարտապանին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, այսօր՝ մարտի 31-ին, հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ պարտապանին վարչական պատասխանատվության ենթա րկելու պահանջով։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող Ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ պահանջատեր Արմինե Ավոյան, պարտապան Հովհաննես Գրիգորյան կատարողական վարույթով նշանակված տեսակցությունները ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հնարավոր չի եղել պատշաճ կերպով կազմակերպել՝ պարտապանի կողմից հարկադիր կատարողի՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու և դատական ակտը դիտավորյալ չկատարելու պատճառով։