Yerevan, 02.October.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարկային նոր օրենսգիրքը բիզնեսի համար պետք է ապահովի կայունություն և կանխատեսելիություն

Economics

ՀՀ կառավարության մարտի 31-ին կայացած հերթական նիստը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է. «ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվում ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը: Դեռևս 2015թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հարկային օրենսգրքի նախնական, այսինքն՝ քննարկումների համար ներկայացվող տարբերակը, և հանձնարարվեց ֆինանսների նախարարությանը, որ շահագրգիռ քննարկումներ կազմակերպվեն գերատեսչությունների, ինչպես նաև ծավալվի հանրային քննարկումների բավականին լայն աշխատանք: Այդ կապակցությամբ օրենսգրքի նախագծի նախնական տարբերակը անցել է բավականին լայն քննարկումներ ինչպես շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ, այնպես էլ հարկային խորհրդում: Բազմաթիվ խորհրդակցություններ են եղել նաև ՀՀ վարչապետի մոտ: Այդ քննարկումներից հետո Հարկային օրենսգրքի նախագիծը, ի սկզբանե ամրագրված սկզբունքների ներքո, լրամշակվել է և դրա արդյունքում ինչպեÕ ½ քաղաքականության, այնպես էլ վարչարարության ուղղությունները ճշգրտվել են:  Փաստաթուղթը բավականին լայնածավալ է, սակայն ես կցանկանայի շատ հակիրճ մի քանի սկզբունքների ներքո ներկայացնել այն  միջոցառումները, որոնք կոչված են արտացոլելու, թե ինչպես են այդ սկզբունքները իրացվելու:

Առաջին սկզբունքն այն է, որ կարևորվում է մեծապես, որ Հարկային օրենսգիրքը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները: Այս սկզբունքի ներքո առաջարկում ենք մի շարք արմատական միջոցառումներ, մասնավորապես  ԱԱՀ-ի մասով օրենսգրքի ընդունումից հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ԱԱՀ-ի գումարները, որոնք որ վճարված են մատակարարներին, այլ նաև այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր մեր տնտեսությունում կատարել են ներդրումներ և ներդրումների մեծածավալությամբ պայմանավորված հնարավորություն չեն ունեցել օգտագործելու վեց ամսվա կտրվածքով իրենց մատակարարներին վճարած ավելացված արժեքի հարկի գումարները: Այսինքն՝ վեց ամսվա կտրվածքով հետ կվերադարձվի նշված տնտեսավարող սուբյեկտների ԱԱՀ-ի գումարները, որպեսզի նրանք կարողանան այդ գումարները օգտագործել: Մեկ այլ միջոցառում. նախատեսվում է տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող  արտադրական սարքավորումների, ինչպես նաև հումքի որոշ տեսակների համար ԱԱՀ-ի գումարների տարաժամկետում: Դա նշանակում  է, որ օրենսգրքի ընդունումից հետո արտադրական նշանակության սարքավորումներ ը, ինչպես նաև հումքի տեսակներ երրորդ երկրներից ներմուծվելու դեպքում ԱԱՀ-ն կվճարվի ոչ թե մաքսային մարմին ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, այլ կվճարվի հարկային մարմնին մինչև հաջորդ ամսվա 20-ը, այսինքն՝ ժամանակային առումով տնտեսավարող սուբյեկտները այստեղ ևս հնարավորություններ կունենան: Կարևորվում է նաև վերամշակման գործընթացի զարգացումը մեր երկրում և այդ առումով, այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր վերամշակում կիրականացնեն ՀՀ-ում և արտահանում կիրականացնեն ՀՀ-ից որոշակի ժամանակահատվածում նրանց համար ոչ թե ԱԱՀ կգանձվի սահմանին և կվ երադարձվի, այլ ոչ կգանձվի և ոչ էլ կվերադարձվի, որպեսզի ժամանակային առումով նրանք հնարավորություն ունենան գումարներն օգտագործելու:

Ի դեպ նշեմ, որ վերջին միջոցառումը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կառանձնացվի օրենսգրքի նախագծից, քանի որ միջոցառումը նախատեսվում է իրականացնել ավելի վաղ, քան օրենսգրքի ընդունման ժամկետներն են: Առհասարակ ԱԱՀ-ի մասով մենք նախատեսում ենք հաշվանցումների ազատականացում, որը տարիներ շարունակ մենք սահմանափակել ենք տվյալ պահին թելադրվող անհրաժեշտությունից ելնելով և կարծում ենք, որ գործարար հանրությունը շատ լավ գիտակցում է, որ նման ազատականացումները նշանակում է  բիզնեսի մոտ լրացուցիչ միջոցների առկայություն: Այս սկզբունքի ներքո մեր առաջարկությունները չեն սահմանափակվում միայն ԱԱՀ-ով: Նման մոտեցում ունենք նաև շահութահարկի գծով, մասնավորապես, նախատեսում ենք ծախսերի ճանաչման սկզբունքի առումով ազատականացում, որպեսզի արտերկրում ապրանքների գովազդի, մարկետինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերի գծով նվազեցումները կատարվեն առանց որևէ կաշկանդվածության և սահմանափակման: Իհարկե, նախատեսում ենք նաև ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնա րկատերերի համար հարկային բեռի նվազեցում, որպեսզի հավասարվի շահութահարկին և բիզնես իրականացնելու առումով այդ դրույքաչափերը լինեն համեմատաբար ավելի չեզոք:

Երկրորդ սկզբունքը վերաբերում է նրան, որ կարևորվում է ինչպես միջինժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում բյուջետային եկամուտների կայունությունը: Այս սկզբունքի ներքո հիմնական առանցքային ուղղությունը հանդիսանում են ակցիզային հարկերը, քանի որ եկամուտների գեներացման հիմնական աղբյուրը դիտարկվում է ակցիզային հարկը: Այդ առումով նախատեսվում է 2017-2021 թթ. ընթացքում սահուն, ըստ տարիների որոշակիորեն վերանայել ծխախոտի արտադրանքի, օղու, ինչպես նաև վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Ծխախոտի և օղու մասով մենք դրույքա չափերը համապատասխանեցնում ենք, ներդաշնակեցնում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ ունենք նման պարտավորվածություն: Բայց, այնուամենայնիվ, կցանկանայի նշել, որ անգամ 2021 թ. մենք չենք հավասարվում նշված դրույքաչափերին և ունենում ենք ընդհանուր ինդիկատիվ դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափեր:

Հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների շրջանակներում, բնականաբար, սկզբունքային է եղել նաև հարկման այլընտրանքային համակարգերի կիրառությունը: Կցանկանայինք նշել, որ Հայաստանն այսօր աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը հարկման այլընտրանքային համակարգերի տարածվածությամբ, ինչն էականորեն աղավաղում է համակարգը և ցուցաբերում անարդարացի դրսևորումներ: Վերանայվել են նաև այդ մոտեցումներն այն նպատակադրմամբ, որ երկարաժամկետ հատվածում, իսկ մենք օրենսգիրքը դիտարկում ենք որպես երկարաժամկետ հատվածի փաստաթուղթ, բիզնեսի 90 տոկոսը չի կարող պարզապես գտնվել հարկման այլընտրանքային ռեժիմների ներքո, և այդ առումով քաղաքականության որոշակի վերանայումներ են կատարվել այն նպատակադրմամբ, որ իրապես փոքր բիզնեսը շարունակի օգտվել այն ընթացակարգերից և այն, հարաբերականորեն այսպես կոչված, արտոնություններից, որը ներկայումս կիրառվում է:

Արմատական են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Այս առումով մեծապես կարևորվում է հարկային կարգապահության բարձրացումը, մի կողմից, իսկ մյուս կողմից, նաև համակարգի թափանցիկության ապահովումը և միջազգային պրակտիկայում ընդունված հարկման ինքնագնահատման, այսպես կոչված, համակարգի կիրառությունը, ինչը նշանակում է սպասարկման լրիվ նոր որակ: Հարկային կարգապահության բարձրացման տեսանկյունից օրենսդրությունում ներառվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, հարկումից խուսափելու երևույթները կանխելու առումով, տրանսֆերային գնագոյացման կանոններ են նախատեսված, անուղղակի եղանակներով պարտավորությունների հաշվարկման առավել առաջադեմ մեթոդներ են նախատեսված օրենսդրությունում: Սպասարկման առումով արմատական էր միասնական գանձապետական հաշվի գաղափարի ներդրումը. այդ փաթեթը, ինչպես հայտնի է, օրենսգրքից առանձնացվեց և առանձին փաթեթով արդեն իսկ ընդունվեց Ազգային ժողովի կողմից, որպեսզի ժամանակային առումով հնարավոր լինի դա ծրագրավորել, և համակարգը կիրառվի 2018թ. հունվարի 1-ից, ինչը կտրուկ նվազեցնելու է շփումները հարկ վճարողների և հարկային ծառայողների միջև:

Իհարկե, մեծապես կարևոր է նաև, որպեսզի այս փոփոխությունները, որոնք լայնածավալ են, և բավական մեծ թվով կարգավորումների մասին է խոսքը, լինեն նաև ժամանակային առումով սահուն, և այդ իսկ պատճառով միջոցառումների իրականացման  տեսանկյունից նախատեսված են նաև համապատասխան ժամանակահատվածներ, մասնավորապես, 2018, մինչև 2020, 2021 թթ. համար միջոցառումներ են նախատեսված: Բոլոր կարգավորումները տրվել են այն նպատակադրմամբ, որ նոր Հարկային օրենսգիրքը պետք է բիզնեսի համար ապահովի կայունություն և կանխատեսելիություն, որովհետև սա եղել է հիմնական սկզբունքային հարցերից մեկը: Իհարկե, սրանով մենք դիրքորոշում չենք արտահայտում առ այն, որ Հարկային օրենսգրքի ընդունումից հետո մենք բացառում ենք որևէ փոփոխությունների կատարումն օրենսգրքում, բայց համոզված ենք, որ հիմնաքարային մոտեցումները և հարկային համակարգի հիմնական բաղադրիչները երկարաժամկետ հատվածում փոփոխությունների չեն ենթարկվելու: Այսքանը, պարոն վարչապետ, խնդրում եմ հաստատել և մեկ շաբաթ ժամանակ տալ, որպեսզի գործընկերների հետ մենք կարողանանք ձևակերպումները վերջնականացնել»,-նշել է Վ. Միրումյանը:

Կառավարության որոշմամբ ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված Երևան քաղաքի Կառավարական N 3  հասցեում գտնվող 29327.8 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, դրա զբաղեցրած և սպասարկման, օգտագործման համար անհրաժեշտ 0.643627 հեկտար մակերեսով հողամասը  հետ է վերցվել և ամրացվել  ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին: Որոշման ընդունման նպատակն է Երևան քաղաքի Կառավարական 2 և 3 շենք, շինություններում ապահովել պատշաճ մակարդակի սպասարկում:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ Կառավարական N 3 շենքի` ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների նախկին տարածքների ընթացիկ նորոգման և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ էներգետիկային և բնական պաշարների նախարարություններին տրամադրման նպատակով, կառավարության պահուստային ֆոնդից գումար է հատկացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը: 

Հաշվի առնելով, որ  Կառավարական N2  նոր մասնաշենք տեղափոխվելու պատճառով  ՀՀ սփյուռքի նախարարությունը ժամկետից շուտ՝ 2016թ. փետրվարի 20-ից ազատել է «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ից վարձակալած տարածքը՝ փոփոխություն է կատարվել համապատասխան որոշման մեջ: Այն  հնարավորություն կընձեռի վաղաժամկետ լուծել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի միջև կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը: 

Անդրադառնալով հարցին՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ երեկ այցելել է տարբեր գերատեսչությունների մի քանի շենքեր և ծանոթացել պայմաններին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝  բազմաթիվ շենք-շինություններ գտնվում են բարձիթողի վիճակում և ըստ նպատակի չեն օգտագործվում:

Միաժամանակ, ըստ նրա, կան  գերատեսչություններ, ծառայություններ, ՊՈԱԿ-ներ, որոնք վարձակալում են իրենց զբաղեցրած տարածքները: Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել խնդիրը և հնարավորինս շուտ առաջարկություններ ներկայացնել, որպեսզի  գերատեսչությունները ոչ թե վարձակալեն այլ տարածքներ, այլ զբաղեցնեն պետական սեփականություն հանդիսացող տարածքները: 

ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում ծրագրային բյուջետավորման սկզբունքների ամբողջական ներդրման գործընթացի կարգավորման (ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման 2015-2017թթ. գործողությունների սահմանված ծրագրի ճշգրտման և նշված ծրագրի իրականացման համար մանրամասն գործողությունների ծրագրի սահմանման միջոցով) նպատակով գործադիրը  լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման 2015-2017թթ. գործողությունների սահ մանված ծրագրի ճշգրտմամբ, մանրամասն գործողությունների ծրագրի ընդունմամբ և վերջինով նախատեսվող միջոցառումների ամբողջ ծավալով, սահմանված ժամկետներում իրականացմամբ կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ հանրապետությունում սկսած՝ 2018թ.-ից լիարժեք ծրագրային բյուջետավորմանն անցնելու համար:   

Համայնքները կստանան  պետական լրացուցիչ աջակցություն

«Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրով ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 1,537,831.0 հազ. դրամ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին բաշխելու նպատակով: Նախատեսվում է նշված գումարից 1,467,512.0 հազար դրամը բաշխել համայնքներին, 50,000.0 հազար դրամը տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքին՝ ճանապարհների հիմնանորոգման համար: Իսկ մնացած 20,319.0 հազ. դրամը հատկացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ հետագայում բաշխելու նպատակով: 

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝  կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի  Շիրակի մարզի Իսահակյան համայնքի Իսահակյանի միջնակարգ դպրոցի շենքի հրդեհված տանիքի վերականգման և շենքը հետագա քայքայումից զերծ պահելու նպատակով: Կիրականացվեն դպրոցի շուրջ 700 քմ մակերեսով նոր տանիքի կառուցման, շենքի ներսում շարքից դուրս եկած հարդարման և այրված արտաքին մալուխային գծի վերանորոգման աշխատանքներ:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Տեսչական մարմինների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի փաթեթին: Վերոնշյալ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է տեսչական մարմնի ղեկավարի գործառույթները, ինչպես նաև տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի նշանակման դրույթը հստակեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, ներկայում գործող օրենքի 8-րդ հոդվածի համաձայն տեսչական մարմնի ղեկավարն իրավասու է նշ անակումներ կատարել տեսչական մարմինների պաշտոններում, սակայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի մեկնաբանությամբ ստացվում է, որ դրանք միայն քաղաքացիական ծառայության բարձրագուն խմբի պաշտոններն են: Այդ առումով անհրաժեշտ է հստակեցնել  այն պաշտոնների շրջանակը, որոնց նշանակումները կատարվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից։ Դրանով է պայմանավորված նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումների կատարման անհրաժեշտությունը, որոնցով սահմանվում են տեսչական մարմնում քաղծառայության առանձնահատկությունները, մասնավորապես` տեսչական մարմնում քաղծառայողների նշանակումները, ատեստավորման և վերապատրաստման որոշումների ընդունումը, խրախուսման և պատասխանատվության միջոցների կիրառումն  իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից: Օրինագծերի փաթեթը համարվել է անհետաձգելի: 

Կառավարության հավանությանն է արժանացել  «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի  մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների նպատակային ուղղվածության կարևորությամբ, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է  սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատել ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են ՀՀ կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Օրինագծին կից հիմնավորման համաձայն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական բյուջեից կամ միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհները ստացող կազմակերպություններին տրվում են համապատասխան պայմանագրերի հիման վրա, որոնցով ստացողները ստանձնում են զանազան պարտավորություններ (ըստ էության, ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն է առաջանում)` դրամա շնորհներով իրականացվող ծրագրերը հարկվում են ԱԱՀ-ով և արդյունքում  վտանգվում է դրանց լիարժեք իրականացումը: Միաժամանակ, վտանգվում է ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման համար չափազանց կարևոր նշանակության ծրագրերի իրականացումը, այլև բարդանում է տարբեր ոլորտներում նոր վերազգային կազմակերպությունների ներգրավումը Հայաստան և վերջիններիս հետ համատեղ տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը:  Վերոնշյալ խնդիրը բազմիցս բարձրացվել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից տարբեր քննարկումների շրջանակում, այդ թվում` Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստերի ընթացքում: Օրինագծի ընդունման արդյունքում կվերանա օրենքի հիշյալ հոդվածի տարընթերցումը և չի վտանգվի ՀՀ տնտեսության զարգացման համար կարևոր նշանակության ծրագրերի իրականացումը: 

Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ անտառային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել հակասությունները ՀՀ անտառային օրենսգրքի և ՀՀ հողային օրենսգրքի միջև, ՀՀ անտառային օրենսգրքում ներդնել կառուցապատման իրավունքի ինստիտուտը, որը կնպաստի անտառային հողերի առավել արդյունավետ կառավարմանը և պահպանմանÕ ¨: Առաջարկված օրենսդրական կարգավորումները քաղաքացիների և բիզնեսի համար առաջարկելու է անտառօգտագործման ազատ ռեժիմներ, ինչը կխթանի փոքր բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև՝ պարզեցված բիզնես գործընթացներ, որոնցով կկրճատվեն նրանց կողմից օգտագործվող ժամանակը և ծախսերը:

Գործադիրը հավանություն է տվել ««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է նրան, որ այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետևանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ պիտի իրականացվի վերահսկողություն, անձի վերասոցիալականացում՝ նրա նկատմամբ հսկողություն, ուղղորդում և աջակցություն իրականացնելու միջոցով: Նախարարը նշել է, որ  նախագծերի փաթեթը հրատապ ներկայացնելը պայմանավորված է միջազգային պարտավորությունների կատարմամբ և խնդրել է, որ այն ճանաչել  անհետաձգելի: Ա.Հովհաննիսյանն նշել է նաև, որ  թեև  նախագծերի փաթեթն անցել է երկարատև քննարկումների փուլ, սակայն, հաշվի առնելով փաթեթի ծավալը, կլինեն հարցադրումներ եւ  այդ առումով տեղեկացրել է՝   ԱԺ գործըն կերները կարող են ներկայացնել հարցադրումներ՝ ԱԺ-ում առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ցանկացած ձևաչափով քննարկում կազմակերպելու համար, որից հետո վերջնական տեսքով նախագծերի փաթեթը կներկայացվի ԱԺ:  

Կառավարությունը քննարկել է  ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն ազատազրկման ձևով պատիժը: Մասնավորապես խոսքը վերաբերում է կեղծ տվյալներ հայտնելուն, կեղծ փաստաթուղթ ներկայացնելուն կամ որևէ այլ  եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն:   Նախագծի հիմնավորման մ եջ նշվում է, որ տուգանքը չափազանց մեղմ պատժատեսակ է նման արարքի կատարման համար և չի կարող ապահովել պատժի՝  ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված նպատակները: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս հարցն ունի  երկու ենթատեքստ՝  իրավական և  քաղաքական:  Ըստ նախարարի՝ իրավական տեսանկյունից 153-րդ հոդվածի սանկցիան ՔՕ ողջ տրամաբանությանը համահունչ նախատեսում է  պատժի անհատականացաման սկզբունքին համապատասխան պատիժների հնարավոր այլընտրանքային եղանակներ՝ թույլ տալով, որպեսզի դատարանը կոնկրետ յուրաքանչյուր դեպքում ոչ թե պարտադրված լինի նշանակել կոնկրետ մեկ պատժատեսակ՝ ազատազրկումը, այլ, պատժի անհատականացման սկզբունքից ելնելով, որոշի առավել նպատակահարմարը, օրինակ, առանց հասարակությունից մեկուսացնելու պատժի նպատակներին հասնելը: Ա.Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մշակվում է ՔՕ նոր նախագիծը. ուսումնասիրվել է միջազգային փորձ, որը  ցույց  է տալիս, որ նմանատիպ հանցակազմերի համար տուգանքը սկզբունքորեն միշտ կա՝ որպես այլընտրանքային պատժատեսակ նախատեսված: Արդարադատության նախարարը նշել է, որ այդ առումով ներկայացված օրինագիծը ՔՕ օրե նսգրքի ընդհանուր տրամաբանության հետ որոշակի խնդիրներ և հակասություն ունի: «Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ սա նախընտրական տարի է, և կան որոշակի քաղաքական հարցադրումներ այս հարցի հետ կապված, ես խնդրում եմ քննարկում ծավալել և այս միջոցով որոշել օրենսդրական նախաձեռնության նպատակահարմարությունը քաղաքական տեսանկյունից»,- ասել է Ա. Հովհաննիսյանը:

Հաստատվել է Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ. կառավարման պլանը և միջոցառումների ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և միջոցառումների ծրագիրը:

Ըստ այդմ՝ կհստակեցվեն Արարատյան դաշտի  ջրօգտագործողների՝ ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները: Որոշումը հնարավորություն կտա Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, բացահայտել ջրավազանում արտակարգ իրավիճակների  հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները: Այն կնպաստի նաև Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի կառավարման պլանի արդյունավետ իրագործմանը, որն իր հերթին կբերի  այդ տարածքում ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ և համապարփակ  կառավարմանը:

Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծության զարգացման նպատակով կամ համայնքներին պատկանող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող) հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման գործընթացը շարունակելու նպատակով  կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի  բնապահպանության նախարարությանը: Նախնական տվյալներով հնարավոր կլինի  լուծարել 5 և կոնսերվացնել շուրջ 15 հորեր՝ համաձայն «Հայջրնախագիծ ինստիտուտ&ra quo; ՓԲԸ-ի կողմից մշակված՝ Արարատյան դաշտավայրի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման եղանակների:

Հասարակական խորհուրդները կնպաստեն նախարարությունների գործունեության թափանցիկությանը

Նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու և նախարարությունների առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած  մի շարք որոշումներում: Ըստ հիմնավորման՝ նախարարությունների գործունեության թափանցիկությունը և մասնակցային կառավարումն ապահովելու նպատակով արդիական է դարձել քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության արդյունավետ և հաշվետու մասնակցային համակարգի ձևավորման խնդիրը: Այս առումով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նախարարության կից հասարակական խորհուրդ, որը կներկայացնի առաջարկություններ և դիտողություններ նախարարության քաղաքականության առավել արդյունավետ իրականացման, ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների, ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայություննե րի որակի վերաբերյալ: Հասարակական խորհուրդը կարող է աջակցել հանրային քննարկումներին նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ, ինչպես նաև ՀԿ-ների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկել հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները: Խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել ՀԿ-ների, զանգվածային լրատվության միջոցների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այն շահագրգիռ անձանց, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին:

Միջազգային համագործակցություն

Կառավարության որոշմամբ ՀՀ-ում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի՝ Մեղրիի և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սաներջի» ընկերությանը կտրվի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն: Հիմնավորման համաձայն՝ ԻԻՀ և ՀՀ կառավարությունների միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԻԻՀ-ի կողմից ՀՀ-ին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր: ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: 2011թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և իրանական «Սաներջի» ընկերության (Sanergy) միջև կնքվել է ծրագրի իրականացման պայմանագիր, համաձայն որի ընկերությունը պարտավորվել է իրականացնել գազի բաշխման ցանցի նախագծումը, կառուցման համար պահանջվող սարքավորումների և պարագաների մատակարարումը, տեղակայումը, շահագործման հանձնումը և տեխնիկական հսկողությունը:

Գործադիրը համաձայնություն է տվել  «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը:  Պայմանագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որի նպատակն է կարգավորել ԵԱՏՄ ապրանքային նշանների (սպասարկման նշանների) և միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները:  Ըստ հիմնավորման՝ պայմանագրի գործողության մեջ մտնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան հարկ եղած դեպքերում մեկ հայտ ներկայացնելու միջոցով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում հատկապես այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ԵԱՏՄ տարածքում  քաղաքացիական շրջանառության մեջ դնելու համար: Դա հնարավորություն կտա նրանց օգտվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցու մներին:

Այլ որոշումներ

Գործադիրը սահմանել է մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և  ուսուցողական նյութերի համաձայնեցման և  լիազորման կարգը: Այն կապահովի հղիներին, կերակրող մայրերին, վաղ հասակի երեխաների խնամք իրականացնողներին և բուժաշխատողներին ճշգրիտ, արդիական և առևտրային ճնշումներից զերծ տեղեկատվության տրամադրումը: Ըստ հիմնավորման՝ հաճախ մանկական կաթնախառնուրդ արտադրող և բաշխող կազմակերպությունները մշակում և տարածում են տեղեկատվություն այդ արտադրանքի վերաբերյալ: Ցանկացած տեղեկատվություն, որը նախատեսված է բնակչության համար, անհրաժեշտ է մանրամասնորեն քննել և բացառել գովազդի կամ կաթնախառնուրդների օգտագործման խրախուսման առկայությունը: Այսպիսով՝ կարգը  սահմանելու է այն մեխանիզմները, որոնց միջոցով իրականացվելու են տեղեկատվական նյութերի համաձայնեցումը մինչև դրանց հրապարակվելը, ինչպես նաև այն չափանիշները, համաձայն որոնց կգնահատվեն տեղեկատվական նյութերը:

Կառավարությունը հաստատել է «Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման կարգը և դրանց ցանկերը:  Որոշմամբ, մասնավորապես, կկարգավորվեն ԵԱՏՄ սահմանով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները: Կարգով հստակ սահմանվում է հայտատուների շրջանակը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիցենզիաների տրամադրման մերժման, տրամադրված լիցենզիաների կասեցման և դադարեցման հիմքերը, լիցենզիաների ձևերը և այլն:

Կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը  գումար կհատկացվի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի ընթացիկ գործունեության (պահպանման) ծախսերի փոխհատուցման, անհրաժեշտ կահույքի ձեռքբերման և կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:  Ըստ հիմնավորման ՝ընկերությունն իր հիմնական գործունեությունը դեռ չի սկսել, հետևաբար չունի ֆինանսական բավարար միջոցներ պահպանման ծախսերի և անհրաժեշտ կահույքի ձեռքբերման և կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար քվոտայի պահանջի կատարման ապահովման, ամբողջական, պարզեցված  ընթացակարգերի և դրանց իրավական կարգավորման նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ նախատեսվում է Հարկային մարմնի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրվող տեղեկատվության մեջ ներառել նաև հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի և սեփականության ձևի մաս ին տեղեկատվությունը:

Աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ուժերի համակենտրոնացման և հիմնական խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով կառավարությունը որոշել է  միավորել Ալեքսանդր Թամանյանի թանգարան և  Ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտները:

Մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով գործադիրը  փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Կառավարությունը հաստատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի կարգավիճակն ու գործունեության կարգը:

General Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of schedule EIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024Unibank and Visa are gifting a trip to Tunisia for twoHow to cut costs? 5 tips from IDBank and IdramThe Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" Program Unibank placed bonds ahead of schedule Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts No payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region