Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի ներկայացումների եւ իրենց նոր ծրագրերի մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Ֆուլ հաուս» սիթքոմի սիրված դերասաններն օրեր առաջ են վերադարձել Հայաստան։ Նրանք համերգային շրջագայությունների էին մեկնել Եվրոպա։ Սակայն ֆուլհաուսցիները անակնկալ են պատրաստել նաեւ հայ հանդիսատեսի համար: Այս մասին NEWS.am STYLE-ը զրույցել է Գրիգոր Դանիելյանի հետ:
«Շրջագայության ընթացքում, ինչպես գիտենք ցավալի դեպք էր պատահել՝ Մենչի հայրն էր մահացել։ Մենք խուճապի մեջ էինք եւ որոշել էինք ամեն ինչ թողնել ու հետ վերադառնալ, բայց Մենչի խնդրանքով շարունակեցինք ներկայացումները»,- նշեց Գրիգորը՝ ասելով, որ ամեն ինչ լավ է անցել։

«Ֆուլ հաուսի» դերասաները հաճախակի են մեկնում տարբեր երկրներ ներկայացման։ Գրիգորի խոսքով՝ միշտ դահլիճները լեփ-լեցուն են, իսկ մարդկանց արձագանքները՝ դրական։
«Այս տարի կրկին կմեկնենք, բայց մինչ այդ պատրասվում ենք Երեւանում կայանալիք ներկայացմանը։ Ի վերջո մեր հայ հանդիսատեսին էլ ենք ցանկանում ներկայացնել այն, ինչը տեսնում են արտերկրում»,- ասաց դերասանը՝ ավելացնելով․ «Իհարկե, ես թատրոնի դերասան չեմ, բայց ինձ դուր է գալիս բեմում խաղալ, քանի որ դու անմիջապես տեսնում ես մարդկանց արձագանքը»։

Գրիգորի խոսքով՝ ներկայացման սցենարը տարբերվում է սիթքոմի սցենարից։ Այն, ինչ տեսնում են ներկայացմանը, չի հայտնվում հեռուստաէկրաններին։

Հարցին՝ 4-րդ եթերաշրջանից հետո արդյոք կլինի 5-րդը, Գրիգորը պատասխանեց, որ դեռ ոչինչ որոշված չէ։