Հայաստանում վաղն առանց տեղումների եղանակ է սպասվում
SocietyՀայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին և 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 25-30 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում ապրիլի 2-ին և 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: