ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե է ապահովել 81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ
EconomicsՀաշվի առնելով պետական բյուջեի հարկային եկամուտների վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից ստացված հարցումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացումը համընկավ 2016թ.-ի առաջին եռամսյակի վերջին ամսվա հետ:
ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե ապահովեց 81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ, ինչը նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ 582 մլն դրամով` գերակատարելով ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված և լրամշակված համամասնություններով սահմանված ցուցանիշը՝ միաժամանակ լրացնելով հունվար-փետրվար ամիսների փաստացի կատարողականի արդյունքում հարկային եկամուտների մասով շուրջ 2.6 մլրդ դրամի պակասը: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ-ից: